Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնության 14 բեռնատարի մուտքը  Գազա

Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել ջուր, դեղորայք և սնունդ  տեղափոխող 14 բեռնատար մուտք գործի Գազայի հատվածի հարավ. հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի  գեներալ Դանիել Հագարին:

«Հատուկ ցուցումների համաձայն՝ երեկ երեկոյան ժամը 10։00-ին  14 բեռնատար՝ ջրով, սննդով և բժշկական սարքավորումներով Ռաֆահ անցակետով մտել է Գազայի հատվածի հարավային հատված», – ասել է նա ճեպազրույցում։

Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով՝ այդ արածքում բնակչության ներկայությունը ժամանակավոր է։

Նա հավելել է, որ եթե հայտնաբերվի, որ  ՀԱՄԱՍ-ին էլ է  մարդասիրական մատակարարում եղել, իսրայելցի զինվորականներն անմիջապես կդադարեցնեն մարդասիրական օգնության մուտքն անկլավ։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մարդասիրական օգնությունը տրամադրել են ՄԱԿ-ը  և Եգիպտոսի Կարմիր մահիկը։ Անցյալ շաբաթ Ռաֆահ անցակետը հատել են ևս 20 բեռնատարներ, որոնք  էին Գազայից տեղափոխել  են խաղաղ բնակիչներին։