Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելական բանակը ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» դաշտային հրամանատարին, որը պատասխանատու էր Լիբանանում և Սիրիայում գործողությունների համար

Այսօր սիրիա-լիբանանյան սահմանի մոտ հարվածի ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Ֆարիս Քասիմին։ Այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Քասիմը պատասխանատու է եղել Սիրիայում և Լիբանանում «Իսլամական ջիհադի» օպերատիվ ծրագրերի մշակման համար և բարձր դիրք է զբաղեցրել այս կազմակերպության օպերատիվ կառավարման մեջ։

Ֆարիս Քասիմը կենտրոնական դեր է խաղացել պաղեստինցիներին լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մեջ հավաքագրելու գործում: