Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսպանիան ողջ ուժերը գործադրեց, սակայն Ռոբին Օլսենը դեմ էր նրանց հաղթանակին

sportx.am

ԵՎՐՈ 2020-ի E խմբում Իսպանիայի հավաքականը մրցում էր Շվեդիայի ընտրանու հետ։

Չնայած նոմինալ տանտերերի հսկայական առավելությանը, այնուամենայնիվ, գոլեր չգրանցվեցին։

Սա, այս ԵՎՐՈ-ի առաջին գոլազուրկ հանդիպումն է։

Հաջորդ հանդիպումը Լուիս Էնրիկեի սաները կանցկացնեն Լեհաստանի հետ` հունիսի 19-ին, իսկ շվեդները կմրցեն Սլովակիայի հետ` հունիսի 18-ին։

1-ին տուրից հետո, E խումբն ունի հետևյալ տեսքը`

1. Սլովակիա 3մ

2. Շվեդիա 1մ

3. Իսպանիա 1մ

4. Լեհաստան 0մ