Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ է իրականում կատարվում Արցախի Կարմիր Շուկա գյուղում․ «Իրավունք»

09/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել իրենց, իբր պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել՝ ինչ-որ նպատակներով: «Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր շուկան: Մենք Կարմիր շուկայում 150 տուն ենք կառուցում, եւ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր շուկան պատրաստվում ենք հանձնել», – ասել էր Հարությունյանը:

Իսկ թե իրականում ինչ է կատարվում Կարմիր շուկայում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱՀ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից:

«Վերջերս ենք եղել Կարմիր Շուկայում, երբ մոտենում էինք, ադրբեջանական բեռնատարների մեծ շարասյուն նկատեցինք, որոնք, փաստորեն, նույն ճանապարհով էին անցնում, ինչ մենք: Պատկերացնո՞ւմ եք՝ Շոշ գյուղի հենց մեջտեղով է անցնում ճանապարհը, իսկ մի կողմում դպրոցն է: Այսինքն՝ այդ մեքենաներն անցնելու էին հենց անմիջապես դպրոցի կողքով, և երեխաները պատուհաններից ամեն օր տեսնում են այդ պատկերը:

Այդ ճանապարհը միասին օգտագործում են, այսինքն՝ երեխաներն անցնում են նույն ճանապարհը, որով անցնում են թշնամու մեքենաների շարասյունը: Իհարկե, այդ շարասյանն ուղեկցում էին ռուս խաղաղապահները: Իսկ Կարմիր Շուկայում հենց գյուղի միջով էլի անցնում է ճանապարհ։ Երբ այնտեղ էինք, այդ օրը արևոտ եղանակ էր, և տղամարդիկ, կանայք, երեխաները, բոլորը դրսում էին, իսկ այդ մեքենաներն անցնում են…

Երբ խոսում էինք գյուղացիների հետ, ասացին, որ անցնելիս ծիծաղում են մեքենաների միջից և անընդհատ նկարում են: Գիտեք, սա ոչ թե տհաճ, այլ անհասկանալի երևույթ է քաղաքացու համար, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, պարզապես, դեռևս տարիներ առաջ էր ասել այն, ինչ տեղի ունեցավ: Հանրությունը լուրջ չէր վերաբերվում, որ ասում էին պետք է ադրբեջանցիների հետ ապրել, պետք է և տնտեսական հարաբերություններ ունենալ նրանց հետ, ինչպես մնացած բոլոր պետությունների հետ: Այսօր, փաստորեն, սա իրականանում է Արցախում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապրիլի 14-ին կայանալիք մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների մրցույթին կմասնակցի 3 ընկերություն

Հաջորդ գրառումը

Ադրբեջանից մեծ պատվիրակություն է գալու Հայաստան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Անձնազոհություն է կատարել». չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի մրցանակի առաջադրելուն

01/06/2026
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց. Արսեն Բաբայան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակելու ենք  գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ-ում. ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան. Փաշինյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանից մեծ պատվիրակություն է գալու Հայաստան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական