Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչքան ուժ ունեն՝ ադրբեջանամետ ու ադրբեջանապաշտպան

20/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Շատերը հիշում են ՀՀ գլխավոր ուրացողի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա իրեն յուրահատուկ անգրագիտությամբ պնդում էր՝ ՀՀ-ը  չունի կադաստրի վկայական և հայ ժողովրդին կարող են ամեն պահի դուրս հրավիրել իր  հայրենիքից։

 Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունն ուրացողին այսօր   միացել է հայր և եղբայր ուրացած ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը (նրա սիրելի հայրը և խելացի եղբայրը գտնվում են հետախուզման մեջ)։

Գրիգորն  ի պատասխան սահմանադրագետ Վարդան Ղուկասյանի՝ սահմանազատման հարցերի շուրջ մեկնաբանությունների՝  հայտարարել է, որ ՀՀ պետական ռեգիստրի կողմից տրված վկայականները անհիմն են, կազմվել են ոչ ճշգրիտ և փաստացի վավերական չեն։

Քանի որ Գրիգորը տակավին չի թևակոխել տարիքի հետ ձեռք բերվող փորձի և իմաստության շեմը, հիշեցնենք նրան, որ ՀՀ Պետռեգիստրի և կադաստրի վկայականները ՀՀ անկախության ձեռքբերումից հետո կամայականորեն չեն կազմվել և բացառապես հիմնված են եղել ՀԽՍՀ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց հանրապետական կամ միութենական գերադաս կառույցների համապատասխան իրավական կարգավորումների վրա։

 Ուստի ՀՀ կադաստրի վկայականները ընդամենը վերավավերացրել են գոյություն ունեցող հողի, տնամերձների սեփականության վկայականները, որոնց հիման վրա ՀԽՍՀ բյուջե են ընդունվել հողի վարձավճարներ և կամ ուշացման ապառքներ։

Այս իմաստով միայն ուրացման անեզր հակում կամ հույժ ծառայամտություն ունեցողը կարող է պնդել, որ ՀԽՍՀ պաշտոնատար անձիք ապօրինի հողի վկայականներ կարող էին տալ և «Ադրբեջանի  հողերը նվիրել» Նոյեմբերյանի աշխատավորներին։

Արդարադատության ներկա նախարարին կարելի է կարեկցել  շտապողականության և փաստերի արժանահավատ բազայի պակասուրդ ունենալու համար։

 Նրան պետք է  խորհուրդ տալ ուսումնասիրել Նոյեմբերյանի շրջանի արխիվային փաստաթղթերը։ Դրանից հետո, որպես հավելյալ առաջադրանք՝ նրան խորհուրդ կտանք ծանոթանալ իր հայրենասեր պապիկի կենսագրությանը՝ խելքի գալու ռոմանտիկ ակնկալիքով

Իմիջիայլոց, այս նախարարի նկարը վերցրել ենք ՀՀԿ Երևանի քաղաքի ավագանու բազայից, որտեղ նա ջերմեռանդությամբ զարդարում էր ՀՀԿ ցուցակը։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

Նախորդ գրառումը

Կիրանցում ոստիկանները փակել են ճանապարհը և ուժ են կիրառում

Հաջորդ գրառումը

Այս օրերին Իրանում հնարավոր են ներիշխանական ինտրիգներ, սակայն արտաքին վեկտորում գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունենա. իրանագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026
Հաջորդ գրառումը

Այս օրերին Իրանում հնարավոր են ներիշխանական ինտրիգներ, սակայն արտաքին վեկտորում գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունենա. իրանագետ

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական