Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես և սպասելի էր, Սիրիայի հարցը ոչ մի կերպ չի սպառվում…

03/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավագետ Մհեր Հակոբյանը գրում է. Ինչպես և սպասելի էր, Սիրիայի հարցը ոչ մի կերպ չի սպառվում…

Թուրքմեն բաշիբոզուկները, որոնք սրընթաց հարվածով սրբեցին Ասադի ռեժիմը, այժմ հայտնվել են ՀԵՆՑ ԱՅՆ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ, ինչը ես մատնացույց էի անում մեկ ամիս առաջ: Ասադի ռեժիմի հիմնական հիմքը կազմող ալևիները առանց այդ էլ չէին ընդունում թուրքմեններին, իսկ այն բանից հետո էլ, երբ սրանք բռնություններ սկսեցին ալևիների նկատմամբ և նույնիսկ, ըստ լուրերի, կոտորեցին մի ողջ գյուղ բնակչություն, ալևիները անցան բացահայտ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ: Արդյունքում, թիկունքում ունենալով Իսրայելի աջակցությունը, ալևիները ըստ էության ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ թուրքմենների իշխանությունը Դամասկոսից հարավ ընկած տարածքների նկատմամբ: Իր հերթին Իսրայելին պետք է, որ այստեղ լինի հենց այս ուժը, որը միշտ թույլ կլինի ու կախված կլինի իրենից, Իսրայելին պետք չէ, որ այստեղ լինեն սուննի ֆանատիկ էրդողանական բաշիբոզուկները:

Առավել հետաքրքիր է, սակայն, իրավիճակը ՔՐԴԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ: Մեմբիջի անկումից հետո վերջին մի քանի շաբաթում թուրքմենները փորձում էին անցնել Եփրատը և շարունակել քրդերի տարածքների գրավումը, սակայն այդ փորձերը ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԲԵՐԵՑԻՆ՝ չնայած նույնիսկ այն բանին, որ սրանց բացահայտ օգնում էին թուրքական օդուժն ու հրետանին, ընդ որում ավելորդ էլ է ասել, որ գետնի վրա անկասկած գործում էին նաև թուրքական հաստիքային ուժերը հատուկջոկատայիններից: Սրանով հանդերձ՝ հաջողություն չեղավ:

Ավելին, վերջին օրերին քրդերը ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՐԻՆ և մի լայն հատվածում հետ մղեցին թուրքմեններին Եփրատի աջ ափից՝ հարավ-արևելքից սկսելով մոտենալ Մեմբիջին: Քաղաքը դեռ հեռու է, բայց գոնե այժմ նախաձեռնությունը քրդերի կողմում է: ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓԱԿՈՒՂՈՒՄ, երբ պաշտոնական Անկարան կամ պետք է ուժեղացնի աջակցությունը բաշիբոզուկներին, իսկ դա ռիսկ է ստեղծում ներքաշվել բավականին մեծածավալ մի պատերազմի մեջ, սակայն չաջակցելը ևս ԵԼՔ ՉԷ, քանի որ ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերը սպառնում են առնվազն հետ վերցնել Մեմբիջը: Այս առումով մանր, բայց հատկանշական դետալ՝ Հալեպը արդեն ամսից ավել գտնվում է թուրքմենների խորը թիկունքում, սակայն նույն այդ քաղաքի հյուսիսային երկու թաղամասերում ամրացած քրդական ջոկատները, կարծես ԲՐԵՍՏԻ ԱՄՐՈՑԸ լինի, լիակատար շրջապատման մեջ արդյունավետ դիմադրություն են կազմակերպում բաշիբոզուկներին՝ փաստացի պահելով այդ թաղամասերն իրենց ձեռքում…

… Երեկ Ուկրաինան հրաժարվեց այդուհետ իր տարածքով դեպի Եվրոպա թողնել ռուսական գազը: Հյուսիսային հոսք 1-ը պայթեցվել է դեռ 2022 թ-ին, իսկ նույն այդ ժամանակ մասնակից պայթեցված Հյուսիսային հոսք 2-ն այդպես էլ չգործարկվեց: Այժմ ռուսական գազը Եվրոպա է հասնում ՄԻԱՅՆ Թուրքական հոսքով: Գործնականում հաստատված է, որ Հյուսիսային հոսքերը պայթեցրել է ԱՄՆ/Բրիտանիա զույգը: Ուկրաինան ևս փակեց ճանապարհը ՀԵՆՑ ԱՅՍ ԶՈՒՅԳԻ ԴՐԴՈՒՄՈՎ և սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը արդեն իսկ սկսել է իր ջրիկ գազի ներմուծումը Եվրոպա՝ նպատակ ունենալով ՀԵՆՑ ԻՆՔԸ ԳՐԱՎԵԼ ԱՅԴ ԽԻՍՏ ՇԱՀԱՎԵՏ ՇՈՒԿԱՆ…

Ավելի էժան, արդյունավետ և հասանելի ռուսական գազը Եվրոպա էր հասնում երեք ճանապարհներով, որոնցից երկուսն արդեն չկան: Մնում է թուրքական ճանապարհը և տրամաբանական է թվում, որ, ինչքան էլ այդ ճանապարհը ձեռնտու Էրդողանին ու Պուտինին, նույնքան էլ ՎԵՐՋԻՆԻՍ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՆՏՈՒ ԼԻՆԻ ամերիկաբրիտանական փողի տոպրակներին:

Քրդերը սկսում են հաջողության հասնել: Միգուցե այս երկու փաստերը կապ ունեն միմյանց հետ…

Ստորև՝ քրդերի կողմից ոչնչացված Բայրաքթարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին

Հաջորդ գրառումը

Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեծ ոգևորությամբ մեր ցուցակը ներկայացրել ենք. մեր շանսերը շատ դրական ենք գնահատում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով. Գևորգ Դանիելյան

23/04/2026
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանը թույլ չի տվել ապրիլի 24-ին հիշատակի արարողություն կազմակերպել

23/04/2026
Հաջորդ գրառումը

Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
Նորություններ

Տեսանյութ. ԿԸՀ-ն գրանցեց «Ուժեղ Հայաստան» դաշինքը

22/04/2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական