Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութեր. Ինչո՞ւ քաղաքապետարանում ջրային տրանսպորտի վարչություն չեք բացում. մասնագետ չունե՞ք

14/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանը դեռ երբեք այս վիճակում չէր եղել. անձրևի ժամանակ՝ բառացի ջրհեղեղ, այնպես, որ ավտոմեքենաները լիովին սուզվեն ջրի տակ, ջուրը ջրվեժի պես լցվի վերանորոգված գետնանցում ու հեղեղի այնտեղի սրճարաններն ու խանութները…սա ձվի մեջ մազ ման գալ չի, ոչ էլ իշխանություններին ամեն պարագայում քննադատելու մտասևեռվածություն։

Երևանը երբեք հեղեղ չի տեսել։

Ավագանու նիստերին, գործակարգավարական խորհրդակցություններին քպ-ական խմբակն ու իր պարագլուխն այնպիսի ինքնասիրահարվածությամբ են ամբիոնին մոտենում ու ելույթ ունենում, ասես իրենց աստեղային ժամն է, կարմիր գորգի վրայով են անցնում, ելույթից հետո էլ «Օսկարի» ակնկալիք ունեն բոլոր անվանակարգերում։

«Սեպտեմբերի 13-ին տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով փրկարարները մի շարք հասցեներից հեռացրել են ջուրը. շուրջ 228 տոննա ջուր է դուրս բերվել։ Ջրածածկ տարածքից դուրս է բերվել 8 ավտոմեքենա. հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն»,- այսպիսի հայտարարություն է տարածել փրկարար ծառայությունը։

Այսպիսի հաղորդագրություն չէինք կարդացել երբևէ։ Փաստորեն, յուրաքանաչյուր անձրևից հետո Երևանում արտակարգ իրավիճակ է ստեղծվում. հապա Արտակարգ իրավիճակների նախարարությունն ինչո՞ւ փակեցիք, այդ կառուցը Երևանին հաստատ պետք էր։

Քաղաքային իշխանությունները մեղքն ում ու ինչ վրա ասես բարդումեն՝ է՛լ անսպասելի անձրևներն են մեղավոր, է՛լ շինարարներն են մեղավոր, որ կուտակված շինանյութը անձրևից ցրվում-լցվում է փողոցները, է՛լ մարդիկ են մեղավոր, որ աղբը իբր լցնում են ջրատարները…

Մարդիկ նույն մարդիկ են, ջրատարներն էլ՝ նույնը, եթե, իհարկե, ինքներդ ջրատարները չեք ասֆալտել կամ ջրագծերը փոխել։ Ինչո՞ւ նախկինում այսպիսի ջրհեղեղներ չէին լինում։

Ինչո՞ւ չեք խոստովանում, որ Երևանում հազարավոր բարձրահարկերի շինթույլտվություն եք տվել՝ առանց մտածելու, որ մի սանտիմետր անգամ ազատ տարածք չեք թողել, որ հողը կլանի ջուրը, ամենուր շենք է, բետոն, քար…

Ավտոբուսների փոխարեն, ինչո՞ւ չեք նավակներ ու լաստեր բերում. մեկ է՝ փողն էլ եք դուք տնօրինում, իշխանությունն էլ։ Բերք էլի. համ էլ ջրային տրանսպորտի վարչություն կբացեք, ձեր մարդկանցից մեկին պետ կնշանակեք, մասնագետ չունե՞ք… պա՜հ, իբր մնացած պետերը կամ բուն քաղաքապետը անկրկնելի մասնագետ է…

1 միլիարդ 820 միլիոն դրամ է հատկացվել Երևանի բյուջեից, որպեսզի քաղաքային իշխանությունները ջրահեռացման հարցը լուծեն։ Փողն էլ է իրենցը, իշխանությունն էլ, մեխանիզմներն ու ամբողջ համակարգն էլ, բայց արի ու տես, որ նորից ձախողում են, չեն անում, չեն կարողանում անել, չեն ուզում անել։ Փաստ է՝ ԱՐՎԱԾ ՉԷ։

Փողը դուրս են գրել, գործը չեն արել։

Ու դեռ երես ունեն, ավագանու նիստերին քմծիծաղով, սարկազմով, իրոնիայով սրան-նրան են քննադատում, ընդդիմությանը ձեռք առնում, արտահերթ ընտրությունների մասին խոսք գցում, թե՝ եկեք գնանք արտահերթի, կտեսնեք, որ երևանցին էլի քպ է ընտրելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը

Հաջորդ գրառումը

Նրանք ատում էին սեփական երեխաներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Նրանք ատում էին սեփական երեխաներին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական