Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ինչո՞ւ ՀՀ իշխանություններն արգելեցին Եռաբլուրում՝  ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում ամփոփել Փիեր Գյուլումյանի աճյունը

Ասուլիսի հրավեր

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ Փիեր Գյուլումյանի մահից 41 տարի անց նրա աճյունը ս.թ. մայիսի 21-ին առժամանակ հուղարկավորվեց Երեւանի «Շահումյան» գերեզմանատանը։

  • Ինչո՞ւ ՀՀ իշխանություններն արգելեցին Եռաբլուրում՝  ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում ամփոփել Փիեր Գյուլումյանի աճյունը։
  • Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կազմակերպվեց Փիեր Գյուլումյանի աճյունի փոխադրումը Հայաստան։
  • ԱՍԱԼԱ-ի մյուս մարտիկների աճյունները կտեղափոխվե՞ն հայրենիք։

Այս հարցերի պարզաբանմանը նվիրված ասուլիսը տեղի կունենա

հունիսի 8-ին,

ժամը 11։30

«Նոյան տապան» լրատվական գործակալության սրահում

(հասցեն՝ Իսահակյան 28, 3-րդ շենք)։

Բանախոսներ՝

Վազգեն Պետրոսյան – Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող

Կարո Վարդանյան – գրող, գրականագետ

Հովիկ Գրիգորյան – պատմաբան

Փիեր Գուլումյանը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։ Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ:

1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նաեւ Փիերի տապանաքարը։