Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ինձ պատասխան ուղարկել են, թե հունիսի 12-ին ինչ հատուկ միջոց է կիրառվել, բայց դա նախաքննական գաղտնիք է. ՄԻՊ

Այո՛, բնականաբար ինձ պատասխան ուղարկել են, քանի որ պետական մարմինները պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն ՄԻՊ-ին։ Բայց այս պահին գործ ունենք ընթացող քրեական վարույթի քննության հետ, հետևաբար, հիմնական հարցը այստեղ նախաքննական գաղտնիքին առնչվող հարցն է, որի վերաբերյալ ինձ ևս փոխանցվել է: Այս մասին այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառած հատուկ միջոցն ի վերջո «Զարյա 2», թե «Զարյա 3» է եղել:

«Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե՛ ՆԳ նախարարության, թե՛ քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ շատ կարևոր կլինի, որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը: Երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ:

Տեղեկատվությունը ես ունեմ, բայց նախաքննական գաղտնիքի հետ կապված հարցն է: Ես հույս ունեմ, որ պատշաճ մակարդակով խնդիրը լուծում կստանա: Այս փուլում հրապարակելու բան չունեմ»,- ասաց նա: