Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան. Սամանթա Փաուեր

Հենց նոր վայրէջք կատարեցի Երևանում. թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:

«Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան. սա իմ երկրորդ այցն է վերջին մեկ տարվա ընթացքում՝ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ընդլայնվող գործընկերության պահին:

Անհամբեր սպասում եմ այս շաբաթ իմ այցի ընթացքում համագործակցության խորացմանը»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, ոչ Փաուերը ժամանել է ՀՀ: