Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իմ ընկերները նահատակվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում ձեր հրամանները կատարելիս. ասել է Ֆիդանն էրդողանին

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «պետական բարձր ծառայությունների համար» ստացել  է մեդալ նախագահ Էրդողանի ձեռքից։

X-ի էջում Ֆիդանը տեղադրել է տեսանյութ, թե ինչպես է մեդալն ստանում ու գրել է Էրդողանին ասած խոսքերը. «Ես ընդունում եմ այս մեդալը իմ ընկերների անունից, ովքեր նահատակվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում ձեր հրամանները կատարելիս»: