Այսօր ավարտվում է WUF13՝ ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրի կազմակերպած
Համաշխարհային քաղաքային ֆորումն Ադրբեջանում։
Բա պլանավորված էր, որ միջազգային այդ ֆորումի մասնակիցները կայցելեն Արցախ ծանոթանալու Բաքվի բռնապետի «փառահեղ» ծրագրերին։
Տո էլ 33 թունել, հիասքանչ կամուրջներ, շշմեցուցիչ ենթակառուցվածք, վերականգնվող 27 պատմամշակութային հուշարձաններ ու շինարարականն անկրկնելի օբյեկտներ․․․․
Բա ո՞ւր է։ Ինչո՞ւ չկայացավ այցը։
Ինչ-ո՞ր բան է պատահել։ Սպառնալիք է կախվա՞ծ 182 երկրից եկած հյուրերի գլխին Արցախում՝ «Սև այգում»։
Ափսոս Հայաստանում սպուտնիկային հնարավորություններ չկան, նման խաղաղասեր երկրում հետախուզական դրոններ էլ չեն աշխատում, թե չէ մարդիկ կտեսնեին, որ այս պահին ոչ մի թունել էլ չի աշխատում, շինարարություն էլ չի ընթանում։
Իրականում Արցախի և նրա հարակից շրջանների ավտոճանապարհներին մեծ խուճապ է։
Նորից դժբախտություն է հարևան երկրում․ հարյուրավոր վնասված մեքենաներ և փախչող մարդիկ ․․․․
Էլ ի՞նչ WUF13։
Արտակ Հովսեփյան









