Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ. Տաթևիկ Հայրապետյան

03/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս անհեթեթ թվացող վերնագրի միակ արձագանքը կարող է լինել՝ ի՞նչի մասին եք խոսում առհասարակ։ Պատմեմ համաշխարհային զարգացումներից դուրս, բայց ադրբեջանական հանրային դաշտում մեծ աղմուկ հանած այս պատմությունը։ Մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական հանրային դաշտը փոթորկվում է Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի կնոջ շուրջ առաջացած սկանդալից։

Այսպես, ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Մեհման Հուսեյնովը, որը հիմա Ադրբեջանից դուրս է, փաստացի փախչում է ադրբեջանական իշխանություններից, որպեսզի ողջ մնա, մեկ ամիս է, ինչ հրապարակումների շարք է սկսել Ալիևի հարսի մասին։ Նա բոլոր տեսանյութերում ներկայացնում է լուսանկարներ, գրառումներ (ես դրանց իսկության հետ կապված որևէ դիտարկում անել չեմ կարող, քանի որ չունեմ այդ հնարավորությունները), որոնցում Ալիևի հարսի անցյալն է ներկայացվում։ Վերջինս, ըստ Մեհման Հուսեյնովի նյութերի՝ ուկրաինուհի մարմնավաճառ է եղել։

Նա ոչ թե Գոդ Նիսանովի աղջիկն է, ինչպես ոմանք փորձում են Ադրբեջանում ներկայացնել, այլ ոմն Գոնչարի դուստր է։ Կարճ ասած՝ այդ ամբողջը վերաբերում է այդ աղջկա անցյալին, ապրած – չապրածին, որի շուրջ լուրջ սկանդալ է հասունացել։ Նրանք, ովքեր մի քիչ գիտեն Ադրբեջանը, կհասկանան, որ ընտանիքի անդամի շուրջ այս թեմայի առաջացումը, մեղմ ասած, խնդրահարույց է Ալիևի համար։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական մամուլը տևական ժամանակ հենց ռուսական հատուկ ծառայություններին էր մեղադրում Մեհմանի գործունեության համար։ Իրենց մոտ ևս շատ տարածված է ամենուր «ռըսի շպիոն» փնտրելու ձեռագիրը։

Սակայն վերջերս ադրբեջանական իշխանական պրոպագանդայի երևակայությունը անպատկերացնելի սահմանների է հասել․ նրանք այս սկանդալը որոշել են կապել Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի ու բարեկամների հետ՝ իբր գումար է ծախսվում Ալիևների դեմ սա իրագործելու համար։ Պատկերացրեք՝ բանտում, գերության մեջ նստած Ռուբենը, ըստ նրանց, ինչպիսի «օպերացիաներ» է կազմակերպում Ալիևների ընտանիքի դեմ։ Ընդ որում, ռուսական հետք էին տեսել նաև Վաշինգտոնում Ադրբեջանի ղեկավարի դեմ ընդդիմադիրների ակցիաների մեջ։ Այդտեղ ևս «գտել էին» Վարդանյանի ընտանիքի հետքը։ Մի խոսքով, իրենք իրենց երևակայության ձեռքին կրակն են ընկել։

Ադրբեջանի ղեկավարը մի բան չի հասկացել՝ ինքը այնքան է ցավեցրել, բանտարկել, ստորացրել ընդդիմադիրներին, որ նրանցից շատերը այլևս կորցնելու բան չունեն, լցված են անսահման ատելությամբ ու ընդունակ են տարբեր քայլերի։ Ասեմ նաև, որ հենց նույն ընդդիմադիրների և նրանց ընտանիքի անդամների դեմ շատ հաճախ կիրառվել է սեռական կյանքի հետ կապված տեսանյութերի հրապարակման գործելաոճը։ Կարճ ասած՝ Ալիևի վարչակարգի մեթոդները հենց իր ընտանիքի դեմ են ուղղվել։ Ընդ որում, Մեհման Հուսեյնովի ամեն տեսանյութ Ալիևի հարսի և ընտանիքի մասին սկսվում է հետևյալ բառերով․ «ես դեռ ողջ եմ․․․»։

Ամեն դեպքում, սա ևս մեկ դրվագ է հարևան երկրի և այդ երկրի ղեկավարի խոցելիության չափը հասկանալու համար։

Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ 03.03.2026

Հաջորդ գրառումը

Մենք շարունակում ենք պահանջել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը. Free Armenian Hostages

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026
Նորություններ

Արցախահայերը պատրաստվում են ակցիաներ իրականացնել՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում

03/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Նորություններ

Արցախի հարցը փակելն անհնար է, ինչպես անհնար էր թվում Հայոց Ցեղասպանության փաստը 1950-ականներին. Արա Պողոսյան

03/05/2026
Հաջորդ գրառումը

Մենք շարունակում ենք պահանջել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը. Free Armenian Hostages

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին. Ստեփան Հասան-Ջալալյան

03/05/2026

2026 ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Աջակցելով ժողովրդավարական դիմադրողականությանը Հայաստանում» վերնագրով ռեզոլյուցիա, որի 12-րդ կետում արձանագրված է. «Եվրոպական խորհրդարանը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական