Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ «բացահայտում» պիտի աներ Փաշինյանը՝ ընդդիմության աչքերի մեջ նայելով

07/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե պարզ արտահայտվելու լինենք, ներկայումս գործ ունենք ներքաղաքական բացարձակ նոր վիճակի հետ, որի պայմաններում ակնհայտ ցայտնոտի մեջ գտնվող իշխանությունը ավելի է ուժգնացրել իր սիրելի մեթոդների՝ մանիպուլ յացիաների ու ստերի «մեքենայի» թափանիվը: Ի մասնավորի, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրների կողմից ընթերցվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, սակայն վերջինս, ինչպես միշտ, «քարերն» էլի ուղղեց «նախկինների» կողմը և նույնիսկ փոքրիկ անոնս արեց, թե հարց տված պատգամավորի արձագանքից հետո շատ կարևոր բացահայտում է անելու։

Սակայն իրենց պահանջը ներկայացնելուց հետո ընդդիմադիրները, չսպասելով Փաշինյանի «բացահայտումներին», անմիջապես լքեցին նիստերի դահլիճը, ինչպես և, ընդդիմադիրների հավաստմամբ, նախապես պլանավորված էր։ Շատերը «շունչները պահած» սպասում էին Փաշինյանի «սենսացիային»։ Սակայն նա այդպես էլ իր խոստացած «բացահայտումը» չարեց՝ նշելով, որ դա ցանկանում էր անել միայն ընդդիմադիրների աչքերին նայելով։ Առնվազն տարօրինակ է, որ իր ամբողջ կառավարումը «լայվով» իրականացրած, միշտ բոլորի «հետևից խոսացած», նույնիսկ մամուլի ասուլիսներն առանց լրագրողների անցկացրած անձնավորությունը հանկարծ ցանկանում է բացահայտում անել՝ ընդդիմադիր պատգամավորների աչքերին նայելով։ Եթե Փաշինյանն իրոք ինչ-որ գաղտնիքի է տիրապետում, ապա ինչո՞ւ չի բարձրաձայնում այդ մասին, չէ՞ որ առաջին հերթին հանրությունը պետք է տեղեկանա դրա մասին։

Մի՞թե նույն Փաշինյանը չէր, որ հայտարարում էր, թե հանրությունից ոչինչ չունի թաքցնելու և Հայաստանում իր կառավարության պես թափանցիկ ոչ մի կառավարություն չի աշխատել։ Մյուս կողմից էլ՝ եթե այդպիսի բացահայտում կար, ապա ինչո՞ւ էր թաքցնում այսքան ժամանակ և ավելի շուտ չէր բացում փակագծերը։ Կամ ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում այս հայտարարությամբ։ Այս ամենը հուշում է, որ Փաշինյանը հերթական անգամ պարզապես մանիպուլ յացիա էր անում՝ առաջին հերթին իր թիմակիցներին «մանդրաժից» ժամանակավորապես դուրս բերելու համար: Սա նրա մշտական գործելաոճն է, և ոչ մի նոր բան չկա այստեղ: Նախ՝ հիշենք, որ Արցախյան պատերազմից առաջ էլ նա խոստանում էր տվյալներ հրապարակել Ալիևի մասին, որի արդյունքում «Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը կարող է ապակայունանալ»։ Սակայն պատերազմի պատճառով ավելի ուշ եթեր գնացած նրա հարցազրույցի այն մասը, որում նա տվյալներ պետք է հրապարակեր, այդպես էլ չհեռարձակվեց։ Կամ գուցե նման հատված չէր էլ եղել:

Ավելին, ո՛չ պատերազմի ընթացքում և ո՛չ էլ պատերազմից հետո Փաշինյանի հակաալիևյան «բացահայտումներն» այդպես էլ չհնչեցին։ Մենք, իհարկե, ավելի հակված ենք հավատալ, որ գուցե ինչ-որ տվյալների տիրապետել է, սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդպես էլ չհրապարակեց: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ նա իրոք Ադրբեջանի նախագահի մասին շատ լուրջ տեղեկության է տիրապետում, որի արդյունքում այդ երկրի ներքաղաքական իրավիճակը կարող է ապակայունանալ, ապա ստացվում է, որ այդ տեղեկությունը չհրապարակելով՝ փաստացի օգնել է Ադրբեջանին, ավելի ճիշտ՝ Ալիևին։ Նորից հարց՝ ինչո՞ւ… Այս համատեքստում հետաքրքրական է նաև, որ պատերազմում պարտությունից հետո Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, թե սենսացիաների է տիրապետում, թե դավաճանություն է տեղի ունեցել և այլն։

Սական այս ընթացքում նրա հրապարակային հայտարարությունները հավաստող ոչ մի լուրջ ապացույց չի ներկայացվել, ավելին՝ ընդհանրապես, ինչ քրեական գործ հարուցվել է այդ թեմայով, հետո պարզվել է, որ դատարկություն է։ Մի խոսքով, Նիկոլն իր ամպլուայի մեջ է միշտ՝ դատարկ տեղը «սենսացիաներ» հորինել, ոչ մի ապացույց, փաստ չներկայացնել, ամպագոռգոռ հայտարարություններ անել, ու, սովորության համաձայն, փախչել պատասխանատվությունից: Ի դեպ, փախչելու մասին:

«Փախչել» բառն առնվազն տարօրինակ էր լսել Նիկոլի կողմից: Ինչպես տեսնում ենք, միշտ և բոլոր դեպքերում միևնույն տրամաբանությունն է գործում, երբ, ինչպես ասում են, արջը ահից է գոռում։ Մնում է միայն գուշակել, թե ինչի մասին է լինելու Փաշինյանի հաջորդ «բացահայտումը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի նախագահն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչներին

Հաջորդ գրառումը

«Ես էլի պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը օրինական է եւ հիմնավոր». դատավոր Բորիս Բախշիյանը ազատ արձակվեց. News.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

«Ես էլի պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը օրինական է եւ հիմնավոր». դատավոր Բորիս Բախշիյանը ազատ արձակվեց. News.am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական