Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայում 3 րոպեն մեկ հետցնցում է գրանցվում

Թուրքիայի հարավային հատվածում ՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է Անտակիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 210 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:

 Թուրքիայում փետրվարի 6-ից գրանցվել է ավելի քան 9,5 հազար հետցնցում․ փոխանցում է infoport-ը․ յուրաքանչյուր 3 րոպեն մեկ ցնցում է գրանցվում։