Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հյուսիսում՝ սևծովյան առափնյա շրջաններում հատկապես, սաստիկ ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 17 -ի, ևս մեկ մարդ անհայտ կորած է համարվում, գրում է abcnews.go.com-ը։
Չորեքշաբթի օրը ջրհեղեղները պատել են Սև ծովի ափամերձ Բարթին, Կաստամոնու, Սինոպ և Սամսուն նահանգները՝ քանդելով տներ, կամուրջներ և քշելով մեքենաներ: Տանիքներին արգելափակված մարդկանց ուղղաթիռներով են տարհանել։ Ընդհանուր առմամբ 1400 մարդ տարհանվել է անվտանգ տարածքներ, հարյուրավորները տեղավորվել են ուսանողական հանրակացարաններում։ Ջրհեղեղը հեղեղել է Բոզկուրտի մեծ մասը: Քաղաքում փլուզվել է 1 շենք, 2-դը վնասվել է, Բարթին նահանգում կամուրջի մի հատվածի ճեղքման հետևանքով առնվազն 13 մարդ է վիրավորվել: Տուժած շրջանների հարյուրավոր գյուղեր մնացել են առանց էլեկտրականության, իսկ մի քանի ճանապարհ փակվել է: