Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թողարկվել է Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ 

Շրջանառության մեջ է դրվել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող՝ Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշը, առաջին օրվա ծրարը և գեղաթերթիկը:

Նկարների հեղինակը Հարություն Ավագյանն է, իսկ դիզայներները՝ Վահան Աբրահամյանն ու Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի անվանական արժեքը 1,000 դրամ է: Թողարկվել  է 100,000 տպաքանակով: Առաջին օրվա ծրարն ու գեղաթերթիկը տպագրվել են 10,000 տպաքանակով:

Ծրարի վրա պատկերված են այն հիմնական ոլորտները,  որտեղ Հրանտ Վարդանյանը գործունեություն է ծավալել՝  արդյունաբերություն, գյուղատնտեսություն և բարեգործություն: 90-ական թվականներին, Հրանտ Վարդանյանի ջանքերով, Հայաստանում վերականգնվեց և զարգացավ հայրենական արտադրությունը: