Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թեհրանը պատրաստ է «3+3» ձևաչափին

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ. հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիյանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ։
 
Տեղեկությունը հաղորդել է infoport.am-ը և գրել, որ Աբդոլլահիյանն ընդգծել է նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը։
 
Ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։
 
Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։