Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Թալիբանն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից մաքրի ահաբեկչական կառույցի համբավը

Իրանագետ Ահարոն Վարդանյանի դիտարկումը, –

Թալիբներն իրենց իրկրորդ գալստյան հետ մեկտեղ փորձում են իրենց ներկայացնել բոլորվին այլ կերպ, քան նախկինում էին։ նախ և առաջ նրանք փորձում են իրենց վրայից մաքրել ահաբեկչի վատ համբավը և ներկայանալ որպես քաղաքական ուժ, որը վերցրել է իշխանությունը։

Այս նպատակի համար նրանք ի սկբանե հայտարարեցին, որ չեն լինելու, քաղաքական վենդետաներ, նրանք պատրաստ են լայն համագործակցության։ Հաջորդիվ հայտարարեցին, որ բնակչության հանդեպ չեն լինելու բռնաճշնումներ, նույնիսկ լինելու են որոշակի ազատություններ, կանանց իրավոււնքներից խոսացին և այլն։

Հիմա էլ հայտարարում են, որ իրենք որևէ կապ չունեն Ալ-Կաիդա ահաբեկչական կառույցի հետ և չեն համագործակցում նրանց հետ։

Այլ կերպ ասած՝ թալիբներն սկսել են, առերևույթ ինքնամաքրման գործընթաց, թե ինչքանով կհաջովի այդ ամենը, կերևա ընթացքում։

Պարզապես պետք է նշել, որ այդ ամենի համար երկար ճանապարհ ունի Թալիբանը, որը լի է խոչընդոտներով՝ սկսած  միջցեղային ու կրոնական, վերջացրած՝ սոցիալ-տնտեսականով ու իշխանություն կիսելու խնդիրներով։