Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թագուհի Թովմասյանը հրաժարվել է ԱԺ ամբիոնից իջնել, Ալեն Սիմոնյանը կանչել է անվտանգության աշխատակիցներին

«Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնում ամբիոնից, իրականացնում եմ քաղաքական ակցիա: Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը և հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է, սթափվեք և հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ԱԺ-ում՝ ամբիոնի մոտ հայտարարեց Թովմասյանը։ 

Նա իր խոսում նշեց նաև, որ ԿԳՄՍՆ-ն «Եկեղեցու պատմություն» առարկան հանել է հանրակրթական դպրոցներից, բայց նրա խոսքը կիսատ մնաց։

ԱԺ նախագահ ալեն սիմոնյանը հարցրեց՝ բա ձեր ընդդիմադիր գործընկերներն ինչի՞ չեն միանում ակցիային։

Թագուհի Թովմասյանին միացան «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանն ու Հայկ Մամիջանյանը։

Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Թագուհի Թովմասյանի խոսափողը, հետո հրահանգեց անջատել ուղիղ եթերն ու ընդմիջում հայտարարեց՝ կանչելով անվտանգության աշխատակիցներին։

Աժ-ում անվտանգության աշխատակիցների ու ընդդիմադիր պատգամավորների միջև իրավիճակը լարվել է, վերածվել քաշքշոցի։