Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրությունները Վրաստանում եւ դրանց նշանակությունը Հայաստանի համար

15/11/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ամենավճռորոշն էին համարվում 2003-ի «Վարդագույն հեղափոխությունից» ի վեր: Ընդդիմությունը համոզված էր, որ ընտրությունը կայանալու է Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համարում էր, որ ընտրությունը խաղաղության եւ պատերազմի միջեւ է: Երկու կարծիքների դեպքում էլ աշխարհաքաղաքականությունն էր գլխավոր դեր կատարում:

Ընդդիմությունը իշխող կուսակցությանը մեղադրում էր եվրոինտեգրման գործընթացից շեղվելու մեջ, մինչդեռ կառավարությունը պնդում էր, որ ընդդիմությունը փորձում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ եւ Վրաստանը վերածել մեկ այլ Ուկրաինայի: «Վրացական երազանք» կուսակցությունը նույնիսկ պաստառներ էր տեղադրել Թբիլիսիի փողոցներում, որոնցում ներկայացված էին խաղաղ Թբիլիսին եւ պատերազմի հետեւանքով խորտակված ուկրաինական քաղաքները:

Կառավարության վերջին շրջանի գործողությունները եւ ընդունած օրենքները լարված մթնոլորտ էին ստեղծել Արեւմուտքի հետ Վրաստանի հարաբերություններում: Եվրոմիությունը դադարեցրել էր հետագա անդամակցության գործընթացը եւ «European Peace Facility»-ի (Խաղաղության եվրոպական հնարավորություն) կողմից Վրաստանին տրվող ֆինանսական օգնությունը, իսկ Մ. Նահանգները պատժամիջոցներ էր կիրառել վրացի որոշ ղեկավարների նկատմամբ: Ընդդիմությունն այս զարգացումների ենթատեքստում տեսնում էր առավել սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ, մինչդեռ իշխող կուսակցության առաջնորդները նրանց հակա-վրացական գործողությունները համարում էին «գլոբալ պատերազմի» մղող միջոցառումներ:

Ընտրություններն անցան տնտեսական դրական զարգացումների մթնոլորտում, որն զգալի աճ էր արձանագրել 2022-ից մինչեւ ներկա ժամանակները: Դա արդյունք էր հիմնականում ռուսական միգրացիայի եւ դեպի Ռուսաստան արտահանումների վերականգնումների: Կառավարությունը հենց այս տնտեսական աճն էր նշում` արդարացնելու համար հակա-ռուսական պատժամիջոցներին չմիանալու իր մարտավարական որոշումը, հաշվի առնելով, որ էապես բարելավվել էր վրացիների կենսամակարդակը, ինչը կառավարության առաջնահերթ նպատակներից էր:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնախմբի տվյալներով «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրություններում հաղթել է` ստանալով քվեների 54 տոկոսը: Ընդդիմադիր կուսակցություններից չորսը ստացել են ավելի քան անցողիկ 5 տոկոսը: «Հանուն փոփոխության» կոալիցիան, կազմված նախկին «Ազգային Միացյալ Շարժում» կուսակցության առաջնորդներից` 11 տոկոս, «Վրաստանին փրկելու միությունը»` մոտ 10 տոկոս, «Ուժեղ Վրաստանը»` 9 տոկոս եւ նախկին վարչապետ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը` 8 տոկոս: Ընդհանուր առմամբ արդյունքները մի փոքր ցածր էին «Garbi» հարցախուզական կայանի արդյունքներից, որ կառավարամետ մեդիա լրատվամիջոցներն էին նախաձեռնել, եւ զգալիորեն տարբեր` Harris X-ի (ընդդիմադիր Մթավարի Արխի TV) եւ Edisson Research-ի (ընդդիմադիր Formula TV) արդյունքներից, որոնք ընդդիմության հաղթանակն էին կանխատեսել։

Խորհրդարան մուտք գործած ընդդիմադիր 4 խմբավորումները մերժել են ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նույնպես։

«Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (OSCE) մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակը, խորհրդարանական ասամբլեան, Եվրոխորհրդի խոհրդարանական ասամբլեան, ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան եւ Եվրոխորհրդարանի համատեղ դիտորդական առաքելությունն իրենց զեկույցում բազմաթիվ խախտումների մասին են արձանագրել, նշելով, որ ընտրությունները անցկացվել են «անհավասար հարթակներում, ճնշումների եւ լարվածության մթնոլորտում»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ահազանգել է Վրաստանում ժողովրդավարության հետդարձի մասին, նշելով, որ կառավարությունը չարաշահել է վարչական ռեսուրսները եւ պարտավոր է թափանցիկ հետաքննություն կատարել ամենատարբեր խախտումների վերաբերյալ։ Միջազգային ու ներքին դիտորդներին նույն պահանջն է ներկայացրել նաեւ պետքարտուղար Բլինքենը։ Իր հերթին, Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնախմբից պահանջել է հետաքննել ընտրությունների հետ կապված խախտումները։ Նա կոչ է արել Վրաստանի ղեկավարներին վերահաստատել եվրոինտեգրման իրենց պարտավորությունը։

Մյուս կողմից, հոկտեմբերի 26-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Վրաստանի կառավարությանը հաղթանակի առթիվ։ Շնորհավորանքներ ուղղել են նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահները եւ Հայաստանի վարչապետը։ Ավելին, հոկտեմբերի 28-ին Օրբանը ժամանել է Վրաստան եւ հաջորդ օրը հանդիպում ունեցել վարչապետի հետ։

Ընտրություններից հետո Վրաստանում քաղաքական ճգնաժամ է առաջացել, որն հիշեցնում է 2020-ի հետխորհրդարանական ընտրությունների խռովությունները, որի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները մերժեցին զբաղեցնել իրենց պատգամավորական աթոռները խորհրդարանում։ Այդ ժամանակ փոխզիջումային մի լուծում գտնվեց Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այժմ դրությունը առավել սրված է, եւ աշխարհաքաղաքականությունը ավելի վճռական դեր է խաղում։ Թեեւ ապագա զարգացումները դեռ հստակ չեն, սակայն «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես պատրաստ է իշխանությունը իր ձեռքերում պահել հաջորդ չորս տարիների ընթացքում։

Իսկ ի՞նչ նշանակություն ունեն այս ընտրությունները Հայաստանի համար։ Առաջին հերթին պետք է նշել, որ Վրաստանը գլխավոր դարպաս է հանդիսանում դեպի արտաքին աշխարհ, հաշվի առնելով, որ Հայաստանի ներմուծումների եւ արտահանումների մոտ 70 տոկոսը իրականացվում է Վրաստանի տարածքով։

Վրաստանը նաեւ հանդիսանում է ճանապարհ դեպի Ռուսաստան ցամաքային երթեւեկության եւ դեպի Սեւ ծով հասանելիության։ Այդ պատճառով էլ որեւէ քաղաքական անկայունություն Վրաստանում ազդելու է Հայաստանի տնտեսության վրա։

Տնտեսական կապերից բացի Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը եւ նրա հարաբերությունները Արեւմուտքի հետ վճռորոշ դեր կարող են խաղալ Հայաստանի համար։ Երեւանն այժմ վարում է դիվերսիկացման արտաքին քաղաքականություն, խորացնելով համագործակցությունը Եվրոմիության եւ Մ. Նահանգների հետ։ Նախատեսվում է 2025-ին ստորագրել Բրյուսելի հետ «Նոր գործընկերության հուշագիրը» (NPA) եւ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը վերածել ռազմավարական գործընկերության։ Բայց նկատի առնելով, որ Ռուսաստան-Արեւմուտք եւ Իրան-Արեւմուտք հարաբերությունները սրված են եւ գտնվում են սառը պատերազմից ի վեր ամենացածր մակարդակի վրա, Հայաստանի հաջողությունները Արեւմուտքի հետ հարաբերությունները սերտացնելու հարցում կախված են տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից։ Եթե Վրաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում շարունակվեն վատթարանալ, եւ եթե տարածաշրջանային այլ պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Արդբեջանն ու Իրանը դեմ լինեն տարածաշրջանում Արեւմուտքի առավել խորը ներգրավվածությանը, ապա ակնկալվում է, որ բարդություններ կստեղծվեն Արեւմուտքի հետ Հայաստանի համագործակցություններում, ստիպելով նրան վերանայել իր արտաքին քաղաքականությունը։

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական կենտրոնի նախագահ, Երեւան

Անգլ. բնագրից թարգմանեց

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին

Հաջորդ գրառումը

Ոնց որ քյասիբի ռադիո ըլնեմ… սրա վերջը էկել ա. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ոնց որ քյասիբի ռադիո ըլնեմ... սրա վերջը էկել ա. Փաշինյան

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական