Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմության հիմնական քաղաքական խնդիրը պետք է լինի ոչ թե մանդատների, այլ ընտրությունների գնահատականի շուրջ քննարկումը և լեգիտիմությունը. քաղաքագետ

10/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով կդառնա պատգամավոր։ Ինձ հետաքրքրում է իշխանության լեգիտիմության վերաբերյալ հարցերին արձագանքելու իրատեսական և արդյունավետ ճանապարհը։ Ընդդիմադիր ընտրազանգվածի քվեն, իմ գնահատմամբ, հենց այդպիսի գործիքների և մեխանիզմների ճանապարհ է բացել։ Նույն ընդդիմադիր հասարակությունն ու «Հայ Մարդը» ընդդիմադիր «փոխաջակցության դաշինքի» բացակայության պայմաններում իր առաքինի քաղաքական վարքով շատ լավ դաս է տվել նաև ընդդիմությանը և իր քվեարկությամբ ինքնուրույն արդեն լուծել է մեկ կարևորագույն հարց՝ առայժմ խափանել է Երրորդ Հանրապետության լուծարման սահուն գործընթացը։

Հետընտրական Հայաստանում ընդդիմության շուրջ հիմնական քննարկումներից մեկը դարձել է՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ։ Դա հասկանալի է. ընդդիմադիր հասարակությունը տալիս էր իշխանափոխության քվե և գնում էր դրան։ Հիմա այն ունի կասկածներ, որ ոչ թե դա չի ստացվել, այլ դա իրեն թույլ չեն տվել, և այդ ցասումը հասկանալի է։

Անհասկանալի է ընդդիմության շատ վատ կոմունիկացիան իր ընտրողների հետ վերջին երկու օրերին: Ընդդիմությունը առհասարակ, եթե մեկ թանկագույն կապիտալ ունի՝ դա միայն ու միայն իր ընտրողն է: Արդյունքում այդ բացը՝ արդյունքում նաև ցասումը վերածվել է մանդատ վերցնելու և չվերցնելու դիսկուրսի, իսկ, եթե ավելի քաղաքական ու սուր ասեմ՝ տրված ընդդիմադիր քվեն «հետ վերցնելու» դիսկուրսի, եթե ընդդիմությունը վերցնի մանդատը։ Դա ևս հասկանալի է։ 2021-2025 թվականների խորհրդարանը դաս է բոլորի համար։

Սակայն էմոցիաներից դուրս և չոր քաղաքական առումով այս դիսկուրսը լայն քաղաքական համայնապատկերում այլևս որոշիչ չէ։ Պետք է արձանագրել մի պարզ հանգամանք և ընդդիմությունը պարտավոր է ազնվորեն խոսել իր ընտրողների հետ։ Ընդդիմության կողմից մանդատները վերցնելը կամ չվերցնելն այս պահի դրությամբ չի ազդում իշխանության ձևավորման վրա և չի խափանում այն։

Եթե առանց ընդդիմության մանդատի հնարավոր չլիներ ձևավորել Ազգային ժողով կամ ընտրել վարչապետ, ապա վերցնել-չվերցնելը կլիներ առանցքային քաղաքական որոշիչ հարց։ Բայց ներկայիս պայմաններում կառավարությունը ձևավորվում է և շարունակում իր գործունեությունը՝ անկախ այդ որոշումից: Սա չոր արձանագրում է, ոչ թե պայքարի մեթոդաբանության այս կամ այն մոդելի էֆեկտիվության ընտրության հարց: Հետևաբար քննարկման առանցքը պետք է լինի ոչ թե խորհրդարան մտնելը կամ չմտնելը, այլ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության/լեգիտիմության հարցը, ինչը չի բացառում պայքարի որևէ ուղին և ավելին ավելի լայնացնում և սնում է այն:

Եթե վերահաշվարկներն ու հրապարակվող տվյալները շարունակեն առաջացնել հարցեր, ապա ընդդիմության հիմնական քաղաքական խնդիրը պետք է լինի ոչ թե մանդատների, այլ ընտրությունների գնահատականի շուրջ քննարկումը և լեգիտիմությունը։ Դա բացարձակ չի վնասում ընդդիմադիր մանդատի լեգիտիմությանը: Դա բացառապես իշխանական մանադատի լեգիտիմության հարց է:

Այս համատեքստում ավելի նպատակահարմար է կենտրոնանալ ընտրական գործընթացի ստուգման և գնահատման օրակարգի վրա։

Մանդատների շուրջ վեճը քաղաքական քայլ է, մինչդեռ ընտրությունների նկատմամբ լեգիտիմության հարցը՝ քաղաքական ական է իշխանության համար։

Եթե ընդդիմությունը համոզված է, որ առկա են լուրջ խնդիրներ, իսկ դրանք ոչ թե առկա են հիմա, այլ առկա էին ողջ ընտրական գործընթացում՝ սկսած գլխավոր քաղաքական մրցակցին ընտրապայքարում մեկուսացնելուց և հանելուց, մինչև ձայների սխալ / խոտանված հաշվարկ, ապա նրա հիմնական պահանջը կարող է լինել անկախ, հրապարակային և համապարփակ հետընտրական ստուգում/ աուդիտը և դրա անխնա հրապարակայինացումը:

Սա կարող է դառնալ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի ընդհանուր օրակարգը։

Քննարկման առանցքային հարցը ոչ թե այն է, թե ընդդիմադիր պատգամավորը կմասնակցի՞ խորհրդարանի աշխատանքներին, այլ այն, թե ընտրական/իշխանական համակարգը որքանո՞վ է պատրաստ պատասխանել առաջացած հարցերին։

Ուստի ընդդիմության ռազմավարական ընտրությունը կարող է լինել ոչ թե մանդատների շուրջ դիրքորոշումը, այլ քաղաքական քննարկումը մեկ հստակ պահանջի շուրջ կենտրոնացնելը՝ անկախ և մասնագիտական ընտրական աուդիտի անցկացումը։

Անկախ ընտրական աուդիտը հնարավորություն է տալիս փաստերի հիման վրա գնահատել ընտրական գործընթացի տարբեր փուլերը՝ նախընտրական, ընտրական, հետընտրական և ընտրացուցակներից մինչև արդյունքների ամփոփում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման ստուգումները կարող են նպաստել հանրային վստահության ամրապնդմանը՝ անկախ դրանց եզրակացություններից։

Եթե ընդդիմությունը ցանկանում է ձևակերպել կենտրոնական օրակարգ, ապա այդ օրակարգը կարող է դառնալ նրա գործունեության հիմնական ուղղություններից մեկը՝ անկախ մանդատների հարցում ընդունված որոշումից։ Հետընտրական շրջանում անհրաժեշտ է առանձնացնել մեկ առաջնահերթ առաջարկ, այն է՝ իրականացնել անկախ ընտրական աուդիտ և հրապարակել դրա արդյունքները հանրության համար։

P.S. Այս պահին հիմնական հարցը ոչ թե այն է, թե ով է դառնալու պատգամավոր, չնայած ովը ևս կարևոր է, բայց հիմնական հարցն այն է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը և ոչ միայն իշխանությունը պատրաստ է մինչև վերջ ստուգել սեփական ընտրությունները՝ սեփական ժողովրդին վստահություն վերադարձնելու համար։ Այս ամենից հետո ընդդիմությունը պետք է պատասխանի գլխավոր հարցին՝ ««Ճանաչո՞ւմ է արդյոք այս ընտրությունների արդյունքների օրինականությունն ու լեգիտիմությունը»։


Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

Նախորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանը նախօրեին հարցաքննվել է Քննչական կոմիտեում

Հաջորդ գրառումը

Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն. այդպես է ցանկացել «Միասնության թևերի» պատգամավոր թեկնածուն. Հովակիմյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026
Նորություններ

Հայաստանի արտաքին քաղաքականության նոր առանցքը պետք է լինի հստակ ու աներկբա՝ ռազմավարական դաշինք Իրանի հետ՝ հանուն Հայաստանի անվտանգության. Արմեն Այվազյան

18/06/2026
Նորություններ

Փաշինյան Նիկոլը 381 116 ՀՀ քաղաքացու մեղադրում է ընտրակաշառակերության մեջ. Կարեն Հեքիմյան

18/06/2026
Նորություններ

Ադրբեջանը քառօրյա պատերազմում  խախտել է հայ զինվորների կյանքի իրավունքը և պարտավոր է 90 հազար եվրո վճարել զոհի հարազատներին. ՄԻԵԴ-ի վճիռը

18/06/2026
Հաջորդ գրառումը

Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն. այդպես է ցանկացել «Միասնության թևերի» պատգամավոր թեկնածուն. Հովակիմյան

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական