Ընդդիմադիր նիկոլը աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին. դե կռահեք՝ ո՞ր երկու պաշտոնյաներն են շարունակում պաշտոնավարել ցայսօր․ Արա Վարդանյան

Ընդդիմադիր նիկոլը իր ողջ գործունեության ընթացքում բողոքում էր և աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
«Ավելին, երկուսին էլ իշխանահաճո պատկերներ նկարող նկարիչներ էր անվանում։
Խոսքը գնում էր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի և իրենց ղեկավարների մասին։
Դե հիմա կռահեք, 2018-ի իշխանազավթումից հետո, ո՞ր երկու պաշտոնյաներն են պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները և շարունակում են պաշտոնավարել ցայսօր։
Դե իհարկե ԿԸՀ-ի և Վիճակագրության ղեկավարները»,- գրել է Վարդանյանը:
