Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական միջոցառումների արդյունքները»։

Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ լիովին աջակցում է Ադրբեջանին։