Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Էրդողանը հանդիպել է Պոլսի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ստամբուլի կաթոլիկ հայ համայնքի առաջնորդ Վարդան Կազանջյանին։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի կայքը, Էրդողանը հայ հոգեւոր առաջնորդի հետ հանդիպել է Ստամբուլի օդանավակայանի պետական հյուրատանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ընդունելությունը մամուլի համար փակ է եղել։