Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Էլեկտրամատակարարման խնդրով պայմանավորված՝ Երեւանի մետրոպոլիտենի գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության

Էլեկտրամատակարարման խնդրով պայմանավորված՝ Երեւանի մետրոպոլիտենը ժամը 13։10–ից չի աշխատում։ Մետրոպոլիտենից  փոխանցեցին, որ ժամը 13:10-ին սահմանում,  մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում, որի պատճառով գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում։

«Այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության»,– ասաց մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը։