Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զրպարտելով Հայաստանին՝ Ալիևը բողոքել է Հայաստանից

Հայաստանը չի կատարել  44 օր պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող պարտավորությունները. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային ընդունելով՝  բողոքել է Ալիևը։

«Հայաստանը ոչ միայն դուրս չբերեց իր զինված ուժերը Ղարաբաղից, այլև նույնիսկ միտումնավոր օգտագործեց այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար։  Հայաստանը նաև չի կատարել իր պարտավորությունները՝ կապ ստեղծելու Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև»,- զրպարտելով, ստելով ու Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելով՝ շարունակել է բողոքել Բաքվի բռնապետը։