Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զլենսկին դիտարկում է աշնանը կայանալիք համաժողովին Ռուսաստանի մասնակցության հարցը

Խաղաղության երկրորդ համաժողովի նախապատրաստման շրջանակում Ուկրաինայում երեք հանդիպում կանցկացվի.  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. գրել է Korrespondent.net-ը։

Նա ասել է, որ Կատարում կայանալիք առաջին հանդիպումը կվերաբերի էներգետիկ խնդիրներին, երկրորդը՝ Թուրքիայում՝ Սև ծովում նավերի ազատ և անվտանգ նավարկությանը, իսկ երրորդ հանդիպումը՝ հումանիտար հարցերին և կանցկացվի Կանադայում։

Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ եթե այս հարցում համաձայնություն ձեռք բերվի, կդիտարկվի նոյեմբերին Ռուսաստանի մասնակցությամբ ևս մեկ համաժողով կազմակերպելու հարցը։