Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զինվորական կամուֆլյաժով անվտանգության աշխատակիցներն ԱԺ նիստերի դահլիճում անելիք չունեն. Երվանդ Վարոսյան

13/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունը լրագրողների աշխատանքի սահմանափակումներով լրատվությունից է փորձում պաշտպանվել, որովհետև խորհրդարանում կատարվողի օբյեկտիվ լուսաբանումն իրենց դուր չի գալիս, ինչի մասին նաև իրենք են բացահայտ խոսում: Նման կարծիք «TALK TIME» հաղորդման տաղավարում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Անվտանգությունն իհարկե կարևոր է, բայց դա պետք է ապահովվի համաչափ ու բավարար հիմքերի դեպքում: Նման հարցերին կամայական մոտենալն, իհարկե, անթույլատրելի է: Այն, ինչ երեք տեսանք, ԱԺ-ում, անթույլատրելի է: Համազգեստով անվտանգության Աժ-ում և հատկապես դահլիճում առնվազն անելիք չունեն՝ մարտական գործողություններ չեն ընթանում այնտեղ, իմ տպավորությամբ՝ վախի մթնոլորտ ստեղծելու հերթական փորձն է, իսկ լրագրողների աշխատանքը խոչընդոտելը ոչ միայն անթույլատրելի, այլև՝ քրեաորեն պատժելի է. Ոչ ոք չի կարող կամայականորեն լրագրողի աշխատանքը խոչընդոտել, դրա համար Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված կա, որը, իհարկե, չի կիրառվի»,- նշեց փաստաբանը:

Հիմնավորումը, թե խորհրդարանում անվտանգության միջոցառումների խստացումը, մեծ քանակությամբ անվտանգության ծառայողների ներկայությունը ԱԺ տարբեր հատվածներում պայմանավորված է Հոկտեմբերի 27-ի կատարվածով, փաստաբանն անհիմն է համարում՝ նշելով, որ դա բավարար չէ, որպեսզի այժմ իրավաչափ համարվի կատարվողը:

Վարոսյանի խոսքով՝ իշխանությանը չի էլ հետաքրքրքում՝ իրենց այս կամ այն գործողությունը համապատասխանու՞մ է օրենքին, թե՞ ոչ՝ իրենք, փաստաբանի գնահատմամբ, իշխանություն են, և կարող են անել այն, ինչ ցանկանան:

«Իրենց համար մեկ է՝ ինչ է նախատեսված օրենքով: Եթե այս կամ այն օրենքն իրենց խանգարում է, ապա նրանք պարզապես շրջանցում են այն: Նրանք Սահմանադրությունը խախատեցին անգամ շատ հանգիստ»,- նշեց փաստաբանը:

Անդրադառնալով հարցին, թե որքանով է իրավաչափ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորի կալանավորված լինելը, նկատեց, որ նրանց անձեռնմխելիությունը հաղթահարված չէ:

«ԿԸՀ-ն թույլտվություն տվել է պատգամավորի թեկնածուներին քրեական հետապնդման ենթարկելու համար, բայց հիմա նրանք պատգամավորներ են, և խորհրդարանի կողմից պետք է պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարվի»,- նշեց փաստաբանը:

Սահմանադրական դատարանը, Վարոսյանի կարծիքով, գուցե բավարարի ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրած հայցը ԱԺ նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու հարցով, բայց դա լուրջ արդյունք, կարծում է, չի տա:

«Չի բացառվում, որ Սահմանադրական դատարանն արձանագրի խախտումները, բայց դա ինչ հետևանք կունենա՝ նորից կբերեն, կընտրեն, այդ պատճառով էլ ՍԴ դիմելու հեռահար նպատակը չեմ հասկանում: Իրավական միակ հետևանքը կարող է լինել նոր ընտրության կազմակերպումը»,- նշեց փաստաբանը:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ու երկարաժամկետ. Արմեն Գևորգյանի ելույթը ԱԺ-ում

Հաջորդ գրառումը

Մենք պարտվեցինք այն պատճառով, որ մեր բանակը ղեկավարում էին իրավիճակից անտեղյակ և այդ անտեղյակության արդյունքում դեպքերին անհաղորդակից բարձրաստիճան պատասխանատուներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Մենք պարտվեցինք այն պատճառով, որ մեր բանակը ղեկավարում էին իրավիճակից անտեղյակ և այդ անտեղյակության արդյունքում դեպքերին անհաղորդակից բարձրաստիճան պատասխանատուներ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական