Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Զերծ մնացեք հակամարտությունը զարգացնող քայլերից. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան Իսրայելին, Իրանին և նրանց աջակիցներին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա հակամարտությանը. ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ, հակասում է միջազգային իրավունքին, իր մեջ պարունակում է վերջին իրադարձություններից հետո անվերջ հակամարտության վերածվելու զգալի ռիսկեր:

«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին։ Միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի հատվածում կոտորածին վերջ տալը և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումը՝ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով»,- հավելել է Թուրքիայի ԱԳՆ-ն։