Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ՆԱՏՕ-ն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի համար դիտողություն է արել Վրաստանին

ՆԱՏՕ-ն անհանգստացած է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ  անցել է. «X» սոցիալական ցանցում հրապարակում է տարածել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Վրաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի թեկնածուի, հիմնական խնդիրը լրատվամիջոցների ազատության և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման համար ճիշտ շրջանակի ստեղծումն է, իսկ այս օրենքը  հետընթաց քայլ է և չի նպաստում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը»,- գրել է Կոլոմինան։