Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զելենսկին սպառնացել է, իսկ ռուսները լռեցրել են ուկրաինական HIMARS-ները

Դոնեցկի մարզի Մակեևվկա քաղաքում  սպանված ռուս զինվորների թիվը հասել է 89-ի. հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։ Ռուս զինվորականները ուկրաինական զինուժի պատասխանը տվել են՝ ոչնչացնելով HIMARS արձակման կայանը, որից կրակել է ուկրաինական կողմը։ Ոչնչացվել է  նաև  չորս HIMARS արձակման կայան՝ Դրուժկովկայում։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկին այսօր հայտարարել է, որ ուկրաինական զինուժը պատրաստվում է նոր, հուժկու հարձակման՝ «լռեցնելու և ոչնչացնելու ռուսական այն վերջին ռազմական ուժերը, որոնք մնացել են Ռուսաստանում»։