Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Զելենսկին երկուշաբթի Փարիզում կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի  Փարիզում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ,.հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ առաջնորդները կքննարկեն «արդար և երկարատև խաղաղության պայմանները»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ՝ պատերազմը դադարեցնելու` Վաշինգտոնի առաջարկած ծրագրի շուրջ հետագա բանակցությունների համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատվիրակության ղեկավար է նշանակել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովին։