Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևան քաղաքի 2024թ. բյուջեով նախատեսվում է պարգևատրումների աննախադեպ՝ 87% աճ․ «Լույս» հիմնադրամ

04/01/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։

Այսպես՝

  • Բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, որը հիմնականում պայմանավորված է տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։

2024թ. բյուջեով պլանավորվում են6 մլրդ դրամի եկամուտներ՝ 2023թ. հաստատված բյուջեով նախատեսվածից 19.5 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի։ Ի դեպ, 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված 105.1 մլրդ դրամի եկամուտները հետագայում ճշտված պլանով բարձրացվել են 13.1%-ով։ Այսինքն՝ 2023-ի ճշտված պլանի համեմատ 2024թ. բյուջեի ընդհանուր եկամուտների ակնկալվող աճը կազմում է 4.9% կամ 5.8 մլրդ դրամ։

Տարակուսելի է, որ չնայած ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ աճին, 2024թ. բյուջեով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների չափազանց «համեստ» աճ։ Այնպիսի տպավորություն է, որ այն բյուջեում գրեթե հաշվի չի առնվել կա՛մ «մտածված» («ապահովության համար»)՝ դրույքաչափերը հիմնականում ֆիսկալ նպատակով բարձրացնելու մեղադրանքից խուսափելու համար, կա՛մ համոզված լինելով, որ դրույքաչափերի կտրուկ աճը կհանգեցնի կայանվող ավտոմեքենաների ֆիզիկական ծավալների գրեթե նույնպիսի կտրուկ նվազման։ Չի բացառվում, որ հետագայում այս վճարի բարձրացման հաշվին բյուջեի փաստացի եկամուտների պլանավորվածից ավելին լինելու դեպքում այդ  հանգամանքը իշխանությունները պատրաստվում են ներկայացնել որպես ևս մեկ «աննախադեպ» ձեռքբերում եկամուտների հավաքագրման գործում։

Քաղաքային իշխանությունն ավտոկայանման վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում է Երևանը (հատկապես՝ կենտրոնը) ավտոմեքենաներից «բեռնաթափելու» հրատապ անհրաժեշտությամբ։ Այնուամենայնիվ, միանշանակ է, որ խնդրի լուծման այդպիսի արմատական եղանակին պետք է նախորդած լինեին մի շարք առաջնահերթ քայլեր։ Հակառակ դեպքում դրույքաչափերի բարձրացման բացասական հետևանքները կարող են գերազանցել ակնկալվող դրական արդյունքին։ Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ ակնկալվող դրական արդյունքները հիմնականում չեզոքանան, և այս փոփոխությունը, ի վերջո, ունենա միայն ֆիսկալ ազդեցություն՝ առավել խորացնելով առկա լուրջ սոցիալական բևեռացումը։

Նույն մտահոգությունն առկա է նաև տեղական տուրքերի դրույքաչափերի կտրուկ բարձրացման կապակցությամբ։

  • 2024թ. բյուջեի ընդհանուր ծախսերի մեծությունը9 մլրդ դրամ է, որը 19.4 մլրդ դրամով կամ 18.4%-ով ավելի է 2023-ի հաստատված բյուջեի ցուցանիշից։ Ինչպես և բյուջեի եկամուտները, ծախսերը նույնպես 2023-ի ճշտված պլանով բարձրացվել են 23.3%-ով կամ 24.7 մլրդ դրամով՝ չնայած ինն ամիսների կատարողականի հաշվետվության համաձայն կատարվել են տարեկան նախատեսվող ծախսերի ընդամենը 54.1%-ի չափ կամ 70.5 մլրդ դրամի ծախսեր։ Այսինքն՝ ընդհանուր ծախսերի՝ 2024թ. բյուջեով պլանավորվող մեծությունը 2023-ի ճշտված պլանի ցուցանիշից պակաս է՝ 5.3 մլրդ դրամով կամ 4.0%-ով։

Բյուջեի ծախսերով նախատեսված ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած 2023թ. բյուջեի համեմատ ընդհանուր ծախսերի աճին, քաղաքային զարգացման մի քանի բավական կարևոր ծրագրերի ֆինանսավորումը նվազել է։ Իսկ որոշ ծրագրերի գծով ֆինանսավորման աճը ներկա պայմաններում այնքան էլ արդարացված չէ: Օրինակ՝ «Տոնական ձևավորում» ծրագրի գծով հատկացումները 2023-ի բյուջեի համեմատ աճելու են 3.1 անգամ և կազմելու են 123.9 մլն դրամ։

Նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ» աճ։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների մեծությունը 2024-ի բյուջեում 2023-ի համեմատ ավելացել է 86.6%-ով, իսկ 2022-ի հաստատված բյուջեի ցուցանիշին այն արդեն գերազանցելու է ավելի քան 2.8 անգամ։

  • Պլանավորվում է, որ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն կունենա3 մլրդ դրամ պակասուրդ՝ 2023թ. հաստատված բյուջեով պլանավորված 0.4 մլրդ դրամի դիմաց։ Ի դեպ, 2023թ. բյուջեի ինն ամիսների կատարման հաշվետվությունում ներկայացված ճշտված պլանով 2023թ. նախատեսված է 11.3 մլրդ դրամ պակասուրդ, մինչդեռ առաջին ինն ամիսներին փաստացի արձանագրվել է 0.4 մլրդ դրամ հավելուրդ։
  • Բյուջետային պլանավորման համապետական մակարդակում առկա խնդիրներն ավելի ընդգծված և խոր կերպով են դրսևորվում Երևան քաղաքի բյուջեի պլանավորման դեպքում։ Պլանային և փաստացի մեծությունների միջև շեղումը չափազանց մեծ է։ Ավելին, կատարողականի հաշվետվությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ հաստատված բյուջեի մեծությունների ճշտված պլանով վերանայման արդյունքում շեղումը փաստացի ձևավորված մեծությունից կրճատվելու փոխարեն ավելանում է։ Այս իմաստով, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի որոշ ցուցանիշների բավականաչափ իրատեսական լինելու վերաբերյալ թերահավատությունն անհիմն չէ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարության՝ 2024 թվականի առաջին նիստը՝ ուղիղ

Հաջորդ գրառումը

Հայաստանը ակնկալում է 2024-ին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ. Միրզոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը ակնկալում է 2024-ին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ. Միրզոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական