Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Երևան–Լայպցիգ մշակութային տարին կբացվի «Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan» ցուցահանդեսով

05/03/2026
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 5-ին, «Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan» լայնածավալ ցուցահանդեսի բացման արարողությամբ կազդարարվի Երևան–Լայպցիգ մշակութային տարվա մեկնարկը: Լայպցիգի պատմական «Spinnere» արվեստի համալիրում՝ «Untergeschoß 1» ցուցասրահում, կներկայացվի Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հավաքածուի ընտրանին։

Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող՝ «ՀայԱրտ» Արդի Արվեստի Կենտրոնի, ինչպես նաև Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի, Լայպցիգի քաղաքապետարանի և Լայպցիգի ֆոտոգրքի փառատոնի կազմկոմիտեի համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը՝ «ՀայԱրտ» Կենտրոնի նոր ռազմավարության համատեքստում արդեն երկրորդ ներկայությունն է արվեստի միջազգային հարթակում։ Սրանով, «ՀայԱրտ» Կենտրոնն առաջին անգամ իր հավաքածուն է ներկայացնում Հայաստանի սահմաններից դուրս՝ փորագրանկարչության ավանդույթներով հարուստ գերմանական Լայպցիգ քաղաքում։

Ցուցահանդեսը ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հավաքածուն՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների ժամանակակից տպագրության արժեքավոր նմուշներ: Մասնավորապես կցուցադրվեն տպագրության ավելի քան 150 աշխատանքներ, որոնք ստեղծվել են բազմազան տեխնիկայով և որոնցում ներկայացված են 25-ից ավելի երկրների, այդ թվում՝ Հայաստանի արվեստագետների աշխատանքներ: Նախաձեռնության նպատակն է ամրապնդել և ընդլայնել հայ-գերմանական միջմշակութային երկխոսությունը, ներկայացնել ժամանակակից հայկական արվեստը միջազգային հարթակում և ստեղծել նոր հնարավորություններ արվեստագետների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության համար։

Ինչպես նշում է Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ԺՊ՝ Սոնա Հարությունյանը․ «Այս ցուցադրությամբ Հայաստանը ներառվում է գեղարվեստական տպագրության միջազգային համայնքի մեջ, քանի որ գերմանական Լայպցիգ քաղաքը հանդիսանում է գեղարվեստական տպագրության դարավոր ավանդույթների կենտրոն։ Միաժամանակ, այս ցուցահանդեսով կարևորվում է թե իրենց դարավոր ավանդույթները և թե հարթակ է տրամադրվում մեր երկրի երիտասարդ արվեստագետներին, ովքեր Լայպցիգում աշխարհի հետ խոսելու են գեղարվեստական տպագրության լեզվով»։ Երևան-Լայպցիգ մշակութային տարվա շրջանակներում մի շարք ծրագրեր են նախանշված, որոնք իրականացվելու են թե Երևանում, թե Լայպցիգում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ է հավանականությունը, որ Նախիջևանը պարզապես սադրանք է․ քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Ակնկալում ենք, որ Իրանի զինված ուժերը կդադարեն ժխտել միջադեպը, ներողություն կխնդրեն դրա համար. Ադրբեջանի ՊՆ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Նորություններ

Բերման են ենթարկվել գործընկերներս. Գոհար Մելոյան

16/04/2026
Նորություններ

Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ. Տաթիկ Հայրապետյան

16/04/2026
Նորություններ

Ուղիղ. ԱԺ-ում Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը 

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ակնկալում ենք, որ Իրանի զինված ուժերը կդադարեն ժխտել միջադեպը, ներողություն կխնդրեն դրա համար. Ադրբեջանի ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական