Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երբ մի ժպիտ էլ ավելացնում եմ երեխաների դեմքին, դա ինձ համար մեծ ուրախություն է»․ Երևանից գործուղված բժիշկները Արցախում են

04/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի մասնակիցներին այցելելու և Արցախի առողջապահական համակարգը վերականգնելուն ու վերազինելուն ուղղված հետագա քայլերը քարտեզագրելու նպատակով ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի թիմը սեպտեմբերի 27 և 28-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի պետնախարարին, առողջապահության նախարարին ու ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև ՀՕՖ-ի շարունակական բժշկական կրթություն ծրագրի շրջանավարտ բժիշկներին ու բուժքույրերին:

«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում այս պահին Երևանից գործուղված 6 բժիշկ է աշխատում Մարտունիի, Մարտակերտի ու Ստեփանակերտի բժշկական կենտրոններում:

«Ինձ համար մեծ պատիվ է ապրել ու աշխատել Արցախում, հատկապես աշխատել պատերազմից տուժած մարդկանց, բալիկների հետ, ու ոչ միայն բուժել նրանց, այլ նաև ինչ-որ չափով մխիթարել հոգեբանորեն, խոսքով: Գուցե տարրական բան թվա, բայց երբ մի ժպիտ էլ ավելացնում եմ երեխաների դեմքին, դա ինձ համար մեծ ուրախություն է, մեծ բավարարվածություն: Երևի թե վախը ամեն օր կա, մանավանդ, երբ բալիկների հետ ենք, բայց դրական ենք տրամադրված և ուզում ենք խթան հանդիսանալ մյուս բժիշկների համար, որպեսզի գան ու աշխատեն այստեղ, հատկապես այս պահին, երբ կա նեղ մասնագետի ու բժշկի պահանջ», – նշել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանը, որը վնասվածքաբան ամուսնու հետ 11 ամիս ապրում ու աշխատում է Արցախում:

2021թ․ ապրիլից մեկնարկած «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների ավելի քան 40 առաջատար բժիշկներ են գործուղվել Արցախի տարբեր շրջաններ՝ իրականացնելու մասնագիտական պարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։  Ծրագրի նպատակ է լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը, ինչպես նաև իրականացնել Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ լսարանային և առցանց ձևաչափերով՝ կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։

«Իրականում մենք այս ծրագրով լուծում ենք կենսական նշանակություն ունեցող հարց, որ կարելի համարել, ինչու՞ չէ, նաև զենք մեր այսօրվա պատերազմում, որպեսզի կարողանանք ստեղծել այնպիսի առողջապահական համակարգ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կարողանա հստակ իմանալ, որ իր առողջության հետ որևիցե խնդիր չի կարող լինել», – հանդիպման ընթացքում ընդգծել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի թիմն այցելել է նաև Հանրապետական բժշկական կենտրոն և «Արևիկ» բուժմավորում, ծանոթացել ՀՕՖ-ի կողմից նվիրաբերված բժշկական սարքավորումների աշխատունակությանը, բացահայտել ու արձանագրել առկա կարիքները:

«Այցը կարևոր էր և արդյունավետ թե՛ հոգեբանական, թե՛ գործնական առումներով։ Հայ օգնության ֆոնդի և գործընկեր կազմակերպությունների կողմից Արցախում իրականացվող ու նախատեսված առողջապահական ծրագրերի վերաբերյալ քննարկումները հստակ ցույց տվեցին, որ մենք կարիքների բավարարման առումով ճիշտ ուղղության վրա ենք ու բոլոր ուղղություններով պետք է առնվազն նույն տեմպերով առաջ շարժվենք», – ամփոփել է ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։

«Բժիշկները Արցախի համար» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Րաֆֆի Հովհաննիսյան ու Նազարյան ընտանիք հիմնադրամների աջակցությամբ, Հայկական բժշկական ֆոնդի, ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով:

Բժիշկներ Արցախի համար- մասնակիցներ 1.JPG (101 KB)
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ հերթական քառօրյան մեկնարկել է. ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում. ուղիղ

Հաջորդ գրառումը

Spiegel. «ԵՄ-ն մտադիր է 15000 ուկրաինացի զինվորական պատրաստել»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Spiegel. «ԵՄ-ն մտադիր է 15000 ուկրաինացի զինվորական պատրաստել»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական