Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Եվրո-2020. Շվեդիան հաղթանակ կորզեց Սլովակիայի դեմ խաղում

footballam.com

Եվրո-2020-ի շրջանակում, Շվեդիայի հավաքականը հաղթանակ կորզեց Սլովակիայի դեմ խաղում (E խումբ):

Առաջին խաղակեսում գոլերի ականատես չեղանք։ Նշենք, որ ամբողջ հանդիպումն անցավ բավական լարված պայքարում։ Երկու թիմերն էլ գոլային պահեր ստեղծեցին, սակայն, հանդիպման միակ գնդակը խփվեց 11-մետրանոց հարվածից հետո։

77-րդ րոպեին Էմիլ Ֆորսբերգը հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, Շվեդիան վաստակեց 4 միավոր և բարձրացավ E խմբի առաջին հորիզոնական։ Սլովակիան իր ակտիվում 3 միավոր ունի։ Այս խմբի մյուս խաղում, միմյանց կհանդիպեն Իսպանիայի և Լեհաստանի հավաքականները։