Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ես վարչապետի կարգավիճակում չեմ պատրաստվում միջոցներ ձեռնարկել, որ անպայման պետք է հավատ ունենալ Աստծու նկատմամբ. Փաշինյան

Ես չեմ ուզում, որ հանկարծ տպավորություն ստացվի, թե մենք կրոնապետության տրամաբանություն ենք զարգացնում. Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է. մարդը կարող է հավատալ Աստծուն, մենք հարգանքով պետք է վերաբերենք դրան, մարդը կարող է չհավատալ Աստծուն, մենք դրան հարգանքով պիտի վերաբերվենք։ Մարդը կարող է գնալ պատարագի, մենք պետք է դրան հարգանքով վերաբերվենք, մարդը կարող է չգնալ պատարագի, մենք պետք է դրան հարգանքով վերաբերվենք։

Շատ կարևոր է այս ամբողջ պատմության մեջ ամեն ինչը իր տեղում դասավորելը, որպեսզի հանկարծ շփոթ չստեղծվի։ Ես բացարձակապես վարչապետի կարգավիճակում չեմ պատրաստվում միջոցներ ձեռնարկել, որ անպայման պետք է հավատ ունենալ Աստծու նկատմամբ»,- նշել է նա։