Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա. իրանահայ հայրենադարձ

21/05/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայրենիքն ու ազգը դրված են զոհասեղանին»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց սոցիոլոգ, իրանահայ հայրենադարձ Սարգիս Մկրտչյանը։

Նա նշեց, որ չի եկել Հայաստան, որ տղան թուրքի հետ ամուսնանա։

«Դրա համար Անկարա կգնայինք։ Մենք մեր ամբողջ էությամբ կպայքարենք այդ քաղաքականության իրականացման դեմ»,- ասաց Մկրտչյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանում կան ստրկամիտ հայեր, թուրքի անունը լսող ու վախից դողացող հայեր. «Նայեք Արարատ Միզոյանի և Չավուշօղլուի հանդիպման տեսանյութը, հարազատ հորը տեսներ, այդպես չէր ժպա, բերանը մինչև ականջները չէր բացի։ Դա այն Չավուշօղլուն է, որ հայերին գորշ գայլի նշանն է ցույց տալիս։ Սա  հայի վախկոտ տեսակն է»։

«Խոսում ենք մարտի 1-ի մասին, կիզակետում Նիկոլ Փաշինյանն է, խոսում ենք 44-օրյա պատերազմի, 5000 զոհերի, Արցախի 75 տոկոսի կորստի մասին, կիզակետում Փաշինյանն է։ Խոսում ենք հղի կնոջը սպանելու ու փախնելու մասին, կիզակետում Նիկոլ Փաշինյանն է։ Փաստորեն, որտեղ մահ և արյուն, այնտեղ Նիկոլ Փաշինյան։ Եվ ոչ թե այս խոսքերից վատ է զգում, ընկնում է  մտքերի մեջ, ընդհակառակը՝ հոգին փառավորվում է»,- ասաց Սարգիս Մկրտչյանը։

Նրա խոսքով, իրենց պայքարը գաղափարական պայքար է, «մարտի են դուրս եկել երկու հակադիր ուղղությունները՝ ազգայինն ու ապազգայինը, ազգայինն ու ՀՀՇ-իզմը և նրա մետաստազներից նիկոլիզմը»։

Ս. Մկրտչյանն ընդգծեց, որ ազգային մտածողության ուղղության հաղթանակն անխուսափելի է, այլ տարբերակ չկա, քանի որ հակառակն ազգի ու հայրենիքի վերացումն է։

Նա ասաց, որ երբեք Հայաստանի ու Սփյուռքի միջև այսպիսի խզում չի եղել, Սփյուռքն այսքան օտրաված չի եղել Հայաստանից։

«Դժգոհություններ, քննադատություններ եղել են։ Անձամբ ես քննադատել եմ, բայց այս խզումն առաջացել է հատուկ նպատակով ու քաղաքականությամբ, որի մշակողներից ու գործադրողների մեկը Սփյուռքի հարցերի գլխավոր կամակատարն է։

Փորձեցին սփյուռքը պառակտել, արդյունք չի տվել։ Դրա վկայությունն է  Սինանյանի զայրույթը, երբ վերջես այցելել էր Սիրիա և Լիբանան, որտեղ իրեն ցույց են տվել իր իսկական տեղը։ Այսօր տեղեկացա, որ այդ այցելությունների հետևանքով Իրան այցելությունը չեղարկել է։ Հաջորդ անգամ եթե նման այցելություն լինի, խոստանում եմ, իր պորտն ավելի հստակ տեղը կդնեն»,- ասաց Ս.Մկրտչյանը։

Նրա խոսքով, հրապարակում հավաքվածները պատռելու են այս կամ այն ավազակապետի ձեռքով գծված և մեզ պարտադրվող քարտեզները։

«Հայաստանը այսօր թուլացել է, բայց չի մեռել։ Սա է իմ մայրաքաղաքը, ոչ ոք չի կարող ինձ պարտադրել արտագաղթել, և ես մեկին հանձնելու հայրենիք և Ացախ չունեմ։

Կեցցե Հայաստանը, կեցցե Արցախը, կեցցե հայ ազգը»:


Աղբյուր` Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ. Աշոտ Մինասյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը. monumentwatch.org

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը. monumentwatch.org

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական