Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ես ինչպե՞ս կարող եմ նման տեղեկության չտիրապետել, երբ այդ վարույթով դիմող կողմի ներկայացուցիչն եմ, բայց, օրինակ, «Հայկական ժամանակն» ու «Ազատությունը» ունենան այդ տեղեկությունը». Արամ Վարդևանյան

08/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկվա աշխատակարգային նիստում քննել և մերժել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստին դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Այս մասին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի՝ armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ հավելելով, որ բացի Գրիգորյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունից, եղել է այլ միջնորդություն ևս: «Կարող եմ ասել, որ մեկից ավելի միջնորդություններ են եղել»,- ասել էր մամուլի քարտուղարը՝ կոնկրետ թիվ չնշելով, շեշտելով, որ անվանական ինֆորմացիայի չի տիրապետում:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, սակայն, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նույն դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը, իսկ Վահե Գրիգորյանն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ։

Ինչևէ, ստացվում է, որ հուլիսի 9-ին ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նշանակված նիստին կմասնակցի ՍԴ ամբողջ կազմը, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը:

168.am-ի հետ զրույցում ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ նախ ինքնաբացարկի ինստիտուտ՝ որպես այդպիսին, սահմանադրական արդարադատության մեջ առկա չէ:

«Այն կոչվում է գործի քննությանը մասնակցության անհնարինության ինստիտուտ: Ես հիշեցնեմ, որ հուլիսի 2-ին անձամբ հայտարարել էի, որ իմ կողմից ներկայացրել էի միջնորդություն-դիմում ՍԴ-ին, որպեսզի Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցը քննության առարկա դարձվի, քանի որ ակնհայտ է՝ վերջինս ունի կանխակալ վերաբերմունք «Հայաստան» դաշինքի ցուցակի տասնյակում գտնվող անձանց, այդ թվում՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- ասաց Արամ Վարդևանյանը:

ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նշում է, որ պատճառաբանությունը, որն ինքը ներկայացրել է, այն է, որ բոլորն են հիշում, թե ինչպես էր Վահե Գրիգորյանը պաշտպանում 300.1 հոդվածով մեղադրանքի առկայությունն այն պարագայում, որ նրա գիտելիքները հստակ թույլ էին տալիս ընկալելու այն հանգամանքը, որ նշված հոդվածը իրավական որոշակիության նվազագույն շեմին չի համապատասխանում:

«Բացի դրանից, կհիշենք, թե ինչպես էր նույն, օրինակ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսում՝ ասելով, թե Վահե Գրիգորյանը կգնա, Հանրային հեռուստատեսությունում ելույթ կունենա՝ ի վնաս Ռոբերտ Քոչարյանի օրինական շահերի: Այս վարքագծի պայմաններում իմ դիրքորոշումը, որը նաև անաչառ դիտորդի համար հիմնավոր դիրքորոշում է, այն է, որ Վահե Գրիգորյանն ուներ կանխակալ վերաբերմունք»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն բոլոր դեպքերում, քանի որ ժամանակային առումով օրենքով սահմանված կարգն իր կողմից պահպանվել էր, այն առումով, որ այդ հարցը պետք է ընդունվեր գործը վարույթ ընդունվելու հետ միաժամանակ, պետք է դրան անդրադարձ կատարեր:

«Հետևաբար՝ քանի որ ես նայել եմ՝ Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ աշխատակարգային որոշում առկա չէ, այդտեղից կարող էի հետևություն անել, որ այն մերժվել է»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Վերջինս նաև հիշեց, որ իրեն երեկ արդեն «Ազատություն» ռադիոկայանից հարց էին տալիս այն մասին, թե ինչ տեղեկություն ունի այն մասին, որ նաև Հրայր Թովմասյանի առնչությամբ են նման, գործի քննությանը մասնակցության անհնարինության հարցով միջնորդություն ներկայացրել:

«Իմ առաջին արձագանքն այն էր, թե որտե՞ղ է նման պաշտոնական տեղեկատվություն հրապարակված, քանի որ Վահե Գրիգորյանի մասով ես եմ միջնորդություն ներկայացրել, դա հրապարակային էր, ու պետք է ինչ-որ արձագանք լիներ: Իսկ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ես նման բան չեմ լսել: Ինձ ասացին, որ ինչ-որ տեղ կարդացել են»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ փաստորեն այսօր էլ է նման տեղեկություն հրապարակվում, այս անգամ՝ armtimes.com-ում, սակայն ՍԴ մամլո խոսնակը որևէ կոնկրետ տեղեկություն չի տրամադրել:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասում է՝ սա առնվազն տարակուսելի է, և հասկանալի չէ, թե ով է նման տեղեկություններ տարածողը, ո՞վ է ՍԴ-ի ներսում քննարկված հարցի վերաբերյալ տեղեկություններ տրամադրողը:

«Սա որոշակի մտահոգություն ինձ մոտ առաջացնում է, որովհետև հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ նման տեղեկություններ են հայտնվում: Ես ինչպե՞ս կարող եմ նման տեղեկության չտիրապետել, երբ ես այդ վարույթով դիմող կողմի ներկայացուցիչն եմ, բայց օրինակ, «Հայկական ժամանակն» ու «Ազատությունն» ունենան այդ տեղեկությունը: Սա արդյո՞ք նորմալ է»,- տարակուսեց Արամ Վարդևանյանը:

Արամ Վարդևանյանին հարցրեցինք, թե, այնուամենայնիվ, եթե ընդունենք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ինֆորմացիան իրականությանը համապատասխանում է, արդյո՞ք նրա և Վահե Գրիգորյանի՝ այդ գործով նիստի քննությանը մասնակցության անհնարինության հարցը պետք է դիտարկվի նույն հարթության մեջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը նախկինում ներգրավված չի եղել Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ դատական նիստերի քննությանը, իրեն թույլ չի տվել այնպիսի արտահայտություններ, որոնք կարող էին կողմերի համար այդ միջնորդությամբ հանդես գալու հիմք դառնալ, կարծիք չի հայտնել ու մշտապես պահպանել է «ՍԴ մասին» օրենքով նախատեսված սահմանափակումներն ու պահանջները և որևէ կերպ ինչ-որ մի անձի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չի ցուցաբերել:

«Հրայր Թովմասյանի առնչությամբ նման հարցի բարձրաձայնումը, իմ տպավորությամբ, նման է այն բանին, երբ մեկն անում է մի գործողություն, դու դրանից նեղսրտում ես ու ուզում ես նույնից էլ դու անես: Առնվազն լրջություն չեմ տեսնում այստեղ, որովհետև եթե ներկայացվում է մասնակցության անհնարինության միջնորդություն, այն պետք է ունենա հիմնավորում: Այս դեպքում խոսել հիմնավորման մասին, նշանակում է՝ ոչ հարգալից վերաբերմունք իրավաբանության նկատմամբ»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Վերջինս հավելեց՝ մենք խոսում ենք մի անձի մասին, ով ուղղակի փոխկապակցվածության մեջ է ներկայիս իշխանությունների հետ, որոնց օրինական շահերին ուղղակիորեն վերաբերում է ՍԴ ներկայացրած առավել լուրջ հիմնավորումներով դիմումը:

«Եվ Վահե Գրիգորյանը, հերիք չէ, որ մասնակցում է այս գործի քննությանը՝ կանխակալ լինելու, շահերի բախում ունենալու պայմաններում, և այս իրավիճակում դեռ խոսում է Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասին. սա առնվազն լուրջ չէ, որովհետև որևէ հիմք դրա համար չկա»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը՝ ևս մեկ անգամ վստահորեն պնդելով, որ Վահե Գրիգորյանի՝ նշված գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերն առավել քան առկա են:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եթե 6-րդ ՊՇ-ն թշնամուն հանձնած հրամանատարը պաշտոնի բարձրացում է ստանում, Արգիշտին մեդալ կստանա ու կստանա». Ալվինա Աղաբաբյան

Հաջորդ գրառումը

ԼՀԿ-ում խուճապ ա, հանձնարարական են ստացել քպ-ից հարձակվել «Հայաստան» դաշինքի առաջնորդի վրա․ Նարեկ Մանթաշյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Նորություններ

Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամրությունը. Օվերչուկ

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԼՀԿ-ում խուճապ ա, հանձնարարական են ստացել քպ-ից հարձակվել «Հայաստան» դաշինքի առաջնորդի վրա․ Նարեկ Մանթաշյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական