Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես գիշերը չեմ քնում Նիկոլ. անհետ կորած զինվորի հայր, քաղաքագետ Գեղամ Նազարյան

24/12/2020
- Նորություններ, Տեղական

Եթե քաղաքացիները ոչինչ չձեռնարկեն եւ տաքուկ-տաքուկ նստեն իրենց տներում, մի օր էլ իմանալու են, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել եւ ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», նաև համաձայնել, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Վարդենիս, Կապան, Մասիս, Ամասիա եւ այլն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքին հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ իր որդին անհետ կորել է պատերազմում։

«Հիմա ես չգիտեմ՝ իմ տղան որտեղ է, ես գիշերը չեմ քնում Նիկոլ։ Դու ո՞նց ես կարողանում այսօր խոսել ապագայից, Հայաստանի ապագան մի տարբերակ ունի, որտեղ դու ցմահ կնստես խցում։ Միքայել Մինասյանը ճիշտ է. դու բոլոր տղերքի անունները անընդհատ պետք է լսես, որոնք այսօր երկնքից ասում են՝ հայրեր, մայրեր, մենք չկանք, բայց դուք էլ հո կա՞ք երկրի վրա, մի՞թե այնքան չկաք, որ էդ ստահակին հանդուրժում եք էդ պաշտոնին։

Ես ինձ թույլ եմ տալիս Աբգարիս եւ բոլոր այն տղերքի անունից, որոնք անհետ կորել ու զոհվել են, ասել, որ հանուն էդ տղերքի մի՛ մնացեք տանը, սա իշխանության հարց չէ, սա պատվի, մեր երկրի ապագայի հարցն է։ Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով Նիկոլին հավատում եք, մի հավատացեք, նա ստախոս է, վախկոտ, հիվանդ: Ինքը միշտ ասում էր՝ գիտեք, ես վախկոտ եմ եղել, էնպես եմ երազում անվախ լինել, բայց այդպես ծնվում են, Նիկոլ, դու մեղավոր չես, բայց վախկոտ մարդը Հայաստանը չի կարող ղեկավարել, հեռացի՛ր: Նիկոլ, այստեղ որեւէ մեկը չպետք է հավաքվեր, այս բողոքի միջոցառումները չպետք է լինեին, այ աննամուս, դու նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդրեիի  եւ հեռանայիր: Իմքայլական աննամուսներ, դուք ի՞նչի մասին  եք խոսում, ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, երբ մեր տղերքի մարմինները դեռ հողին փարված չեն, դեռ նրանց մարմինները չենք գտել»,- նշեց նա:

Գեղամ Նազարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի ազգին պատրաստել է այս խայտառակ պարտությանը. Արցախի հերոսներին դատում էր, փակում  բանտերում, որ Արցախը սկուտեղի վրա հանձնի Ադրբեջանին:

 «Այն էլ այն սկուտեղով, որի վրա դրված էր լինելու մեր երեխեքի մարմինները: Նիկոլ, դու կարծում ես, որ սա մարսելո՞ւ ես, ոչ, ո՛չ Կանադայում  ես մարսելու, եթե ճողոպրես, ո՛չ Լիբանանում, ո՛չ էլ Անկարայում, Ստամբուլում կամ Բաքվում։ Դու մի շանս ունես՝  ներողություն խնդրես ու հեռանաս, ասես՝ ինձ դատեք այն դատարանով, որոնց ասում էի վնգստացող դատավորներ։ Դու այնքան անթասիբ ու աննամուս ես, որ 30 տարվա դիվանագետների աշխատանքը ներկայացրեցիր  որպես «կոշիկ լպստել»,- ասաց նա։ 

Նազարյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը Փաշինյանի ներկայությամբ ամեն  օրով ավելի է թուլանում, թշնամին էլ ուրախանում է, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս։ Գեղամ Նազարյանն ընդգծեց նաեւ, որ պետք է Վազգեն Մանուկյանին շնորհակալություն հայտնեք, որ համաձայնվում է երկրի այս իրավիճակում ծանր բեռի տակ մտնել:

Գեղամ Նազարյանը, որը երկար տարիներ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ աշխատել է «Հայկական ժամանակ» թերթում, որպես փոխխմբագիր, դիմեց Փաշինյանին. «Քո հայրն ասում էր՝ վարչապետ չդառնաս, որովհետեւ ինքը գիտեր, թե դու ով ես։ Այդ ի՞նչ ուժեր ստիպեցին քեզ գալ ու քանդել այս երկիրը։ Դու ի՞նչ իրավունք ունես խոսել ապագայից, երբ  Ավետարանոց, Շուշի, Հադրութ ես տվել։ Նիկոլ, գոնե մի վայրկյան մարդ եղիր, մի վայրկյան  քո կնոջ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր, հերիք եղավ, ամոթ է։ Աննա, ես քեզ էլ եմ լավ ճանաչում, թող այդ տղան հանգիստ հրաժարական տա։ Թող գա նստի ոչ թե ժողովրդի դատի առաջ, այլ դատարանի առաջ»,- ասաց Նազարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի սիրում, նա միայն մեկ սրբություն ունի՝ փողը։

«Ինքը միշտ դժգոհ էր իր հորից, որովհետեւ կարծում էր, որ իր հայրը վատ է պահել իրեն՝ չհասկանալով, որ 90-ականներին բոլորն էին վատ ապրում, բայց ինքն ատում էր իր հորը, ատեց ամբողջ ազգին, եւ վրեժխնդիր եղավ մեզանից, որովհետեւ մենք միամիտ էինք»,- ասաց Նազարյանը։

News.am

Նախորդ գրառումը

Տեսնում ե՞ք չէ, Սյունիքում թուրքերն այնպես են սեղմել, որ Արցախի մասին արդեն մոռանում եք

Հաջորդ գրառումը

Արշավիր Ղարամյանը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին հիշեցնում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026
Նորություններ

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026
Հաջորդ գրառումը

Արշավիր Ղարամյանը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին հիշեցնում է

Լրահոս

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ ըստ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական