Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, նա ո՞նց կարող էր իր քաշով 45 կմ քայլել. Ռուբեն Հայրապետյան

20/03/2021
- Նորություններ, Տեղական

Աննա Հակոբյանի հիմնադրամը լավագույն կոռուպցիոն միջոց է, բացի այդ, Աննա Հակոբյա՞նն է այս երկրում բարեգործություն անելու։ Աննա Հակոբյանը շա՞տ է հասկանում՝ բարեգործությունն ինչ է։ Իրենք կարող են «Էրատո» ջոկատ ստեղծեն ու ադրբեջանցիների հետ առնչություն ունեցող մարդկանց բերեն այդ ջոկատ։ Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության հետ հարաբերությունները սրվեցին, երբ մերժեց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին ֆինանսական աջակցություն տրամադրել։

Հարցին, թե պարտությունը պլանավորած էր, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Դեռ 2018֊ին, երբ այս մարդն եկավ իշխանության, ես բոլորին ասել եմ` սա եկել է Ղարաբաղը տալու, ոչ ոք չէր հավատում, դա եղել է իշխանափոխություն Ղարաբաղի դեմ։ Ղարաբաղը մեր ազգային արժանապատվությունն էր, մեր հայրենիքն էր, տեսեք, թե մեր սահմաններն ուր եկան։ Այս մարդիկ մեր վերջին 800 տարվա հաղթանակը տվեցին»։

 Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե արցախյան ազատամարտից կարևոր էր 2018֊ի իշխանափոխությունը, Ռուբեն Հայրապետյանը նախ ասաց, թե ինչու են հիշեցնում Սասուն Խաչատրյանին և շարունակեց.«Սասուն Խաչատրյանին դարձրել եք ռեմբո, նա Սասուն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին… հերթական դավաճանն է էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել, ոնց չեք ամաչում։ Մեկ այլ բան ասեմ, ոնց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է` արցախյան շարժումից ավելի կարևոր էր այս «հեղափոխությունը»։

Դիտարկմանը, թե կասկածի տակ է դրվում պատերազմին նրա մասնակցությունը, Հայրապետյանն ասաց, որ համեմատեք, թե ապիիլայն պատերազմին, երբ ամիս երկուսին սկսվեց, երբ էր Արցախ հասել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, և այս պատերազմին երբ Արցախ հասավ Սասուն Միքայելյանը. «Մինչև հիմա չի հասել»։

Հարցին, թե չի՞ կռվել, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, ամբողջը գիտենք։ 45 կմ Սասուն Միքայելյանն այդ քաշով 45 օրում չէր կարող հասնել։ Սուտ «կաստիլո» … ես էլ կարող եմ Մոսկվայում գետափին «կաստիլով» քայլել, նկարեմ, ասեմ` ես էլ եմ կռվին մասնակցել։ Սասուն Միքայելյանն այդ քաշով կարո՞ղ է 45 կմ քայլել։ Ուզում է ասել` փախել ենք»:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ Հայրապետյանն ասաց, որ բոլոր գեներալները գիտեն, թե ով է նա. «Անմեղսունակ Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանն էր ասում, որ Նորատ Տեր֊ Գրիգորյանի ընտանիքի ուղարկած փողը կերել է Վաղարշակ Հարությունյանը։ Բոլոր գեներալները գիտեն, թե ինչ կարգի խեղկատակ է, նա ոնց է բանակ ղեկավարելու»։

politik.am

Նախորդ գրառումը

Հնարավոր չէ դատավորների վրա ճնշում գործադրել. նրանք շարունակելու են ինքնուրույն որոշումներ կայացնել. ԲԴԽ նախագահ. Aysor

Հաջորդ գրառումը

Ինչ է գրում օրվա մամուլը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026
Նորություններ

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը, Քըրք Քըրքորյանից հետո երկրորդ ամենամեծ բարերարն է. Ռոբերտ Քոչարյան

20/06/2026
Նորություններ

Շիրակի մարզում գնահատվում է կարկուտի հասցրած վնասի չափը

20/06/2026
Հաջորդ գրառումը

Ինչ է գրում օրվա մամուլը

Լրահոս

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ ըստ...

Սամվել Կարապետյանը, Քըրք Քըրքորյանից հետո երկրորդ ամենամեծ բարերարն է. Ռոբերտ Քոչարյան

20/06/2026

Ես նախագահ եղած ժամանակ ընդհանրապես չէի ճանաչում Սամվել Կարապետյանին, երբեք չեմ հանդիպել։ Նրան առաջին անգամ հանդիպել եմ նախագահի պաշտոնը թողնելուց...

Շիրակի մարզում գնահատվում է կարկուտի հասցրած վնասի չափը

20/06/2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան...

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի հայց է ներկայացրել

20/06/2026

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

20/06/2026

Քաղաքական ընդդիմադիր գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական