Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Եռաբլուրում տեղի է ունեցել Ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրվոծ ոգեկոչման արարողություն

Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն:

ՊՆ-ից  հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները:

Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը: