Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԵՄ պատվիրակությունը տեղեկացվել է Գորիսի շրջանում սահմանային իրավիճակի մասին

Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին:

ԵՄ պատվիրակությունը մանրամասն տեղեկացվել է Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին և քննարկել ընթացիկ համագործակցության նախագծերը, հայտնում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունից: