Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ում:

«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Ազգային հիշատակի օրը, հիշենք բոլոր զոհերին և վառ պահենք նրանց հիշատակը։ Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության», – գրում է Ֆրանսիայի նախագահը: