Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԵԺԿ-ն քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամջանյանը տեղեկացնում է. 

«Սեպտեմբերի 4-ին և 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության, որը եվրոպական ամենամեծ կուսակցությունն է, քաղաքական ասամբլեայի եզրափակիչ հաղորդագրության մեջ նշվում է.

«Քաղաքական ասամբլեան նաև քննարկել է տեղի ունեցող զարգացումները կապված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող անմարդկային գործողությունների հետ, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակումը:

Քաղաքական ասամբլեան նաև պահանջ է ներկայացրել ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին»: