Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում այս նույն շտապողականությամբ պետության գերագույն պատասխանատուն մոբիլիզացներ այս նույն ուժերը…

03/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ոստիկանությունը շարունակել է բիրտ ուժ կիրառել ՀՀ իշխանության դեմ անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող Դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտելով նրանց հակաօրինական գործողությունները՝ կոչ եմ անում չդառնալ գործիք այն ուժի ձեռքում, ով դեռևս 2008 թ. բղավում էր, որ «հոգին փառավորվում է», երբ իրեն շրջապատած ամբոխը, մահակներով զինված, հարձակվում է ոստիկանների՝ ձեր և ձեր ընկերների վրա, իսկ այսօր ոստիկաններին է հրահանգում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա՝ նրանց բերման ենթարկելու, վախեցնելու կամ ճնշելու նպատակով:

Նախապես ասում ենք՝ չի՛ հաջողվելու: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ իրենց պետությունը պաշտպանելու վճռականությամբ, ու թեև նրանց նկատմամբ անհամաչափ, անթույլատրելի միջոցներ են կիրառվում, միևնույն է, նրանց շարունակում են միանալ հազարավոր համախոհներ, և ժամ առ ժամ շարքերն ավելի կուռ են դառնում:

Ոստիկանության առաջնային խնդիրը պետք է լինի այդ նույն քաղաքացու իրավունքներն ու ազատությունը, հասարակության և պետության շահերը պաշտպանելը, մինչդեռ վերջին ժամանակահատվածում նրանց շարքերը ուռճացվել են գլխավորապես իշխանության ղեկին կառչած պաշտոնյայի և նրա թիմի անվտանգությունը, հետագա գործունեությունը ապահովելու նպատակով:

Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում այս նույն շտապողականությամբ պետության գերագույն պատասխանատուն մոբիլիզացներ այս նույն ուժերը, ու բանակը համալրվեր, հնարավոր էր կանգնեցնել անհաջողությունների շղթան և կանխել պարտությունը:

Ժողովո՛ւրդ, հասկանո՞ւմ եք, նրանք կարո՛ղ էին դա անել, բայց չե՛ն արել․ կարո՛ղ էին պաշտպանել Արցախը, Հայաստանի սահմանները, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, հասկանո՞ւմ եք, նրանց չեն հուզում սահմանին կանգնած զինվորի, սպայի, սահմանամերձ գյուղերում, հակառակորդի նշանառության տակ ապրող մեր հայրենակիցների, ողջ ժողովրդի արժանապատվությունն ու ճակատագիրը, այլ մտածում են միայն իրենց անվտանգությունն ապահովելու և աթոռները պահելու մասին։

Իսկ մենք պայքարելու ենք, որ մեղավորները կանգնեն օրենքի առջև:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները 3-րդ անգամ են հանդիպել

Հաջորդ գրառումը

«Ծանր վիրավորանքի» հոդված է դրվում ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Հաջորդ գրառումը

«Ծանր վիրավորանքի» հոդված է դրվում ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական