Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Փաշինյանը չէր կարող կանխատեսել 2020֊ի պատերազմը, ապա ինչի՞ հիման վրա է փորձում պատերազմ կանխագուշակել աշնանը. Վարդան Օսկանյան

20/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Փաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պատերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք։ Այս անգամ նա ավելի հեռուն գնաց՝ փաստացի զգուշացնելով, ավելի ճիշտ՝ շանտաժի ենթարկելով հայ ժողովրդին, թե եթե ինքը պարտվի առաջիկա ընտրություններում, պատերազմն անխուսափելի կլինի։

Կարելի էր կարծել, որ Փաշինյանի օրոք պատերազմներից, տարիների ձախողումներից, կորուստներից և հիասթափությունից հետո նման հայտարարությունները գոնե կներկայացվեն որոշակի լրջությամբ կամ զսպվածությամբ։ Փոխարենը դրանք հնչում են ավելի ու ավելի հուսահատ, գրեթե մեխանիկական, կարծես նույն միտքը կրկնելը կարող է վերականգնել վաղուց կորցրած վստահությունը։

Հեգնանքով՝ որքան ավելի նա փորձում է այս նարատիվը առաջ տանել, այնքան ավելի այն աշխատում է իր դեմ։ Հայ հասարակությանը պատերազմի մասին հիշեցնելու կարիք չկա․ նրանք դա ապրել են, դրա ցավը կրել են, դրա գինը վճարել են։ Եվ ամեն անգամ, երբ նա բարձրացնում է այդ թեման, դա վախ չի ներշնչում անորոշ ապագայի նկատմամբ․ դա վերակենդանացնում է շատ կոնկրետ հիշողություններ՝ նրա իշխանության տարիներից։ Պատերազմները նրա օրոք հիպոթետիկ չէին՝ դրանք իրական էին, կործանարար և ծանր հետևանքներով։ Այսպիսով, երբ նա խոսում է պատերազմի մասին, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ կարող է լինել առանց նրա․ նրանք հիշում են, թե ինչ եղավ հենց նրա օրոք։

Հետևաբար զարմանալի չէ, որ այս փաստարկը գնալով ավելի դատարկ է հնչում։ Մի ղեկավար, ով ձախողվել է արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում, այժմ փորձում է իրեն ներկայացնել որպես խաղաղության միակ երաշխավոր։ Սա կարող էր հեգնական թվալ, եթե այնքան լուրջ չլիներ։ Փաստերը խոսում են իրենց փոխարեն։ Հնարավորությունները բաց թողնվեցին, նախազգուշացումները անտեսվեցին, իսկ առաջարկները՝ օրինակ՝ 2019 թվականի Մինսկի խմբի տարբերակը, ոչ միայն մերժվեցին, այլև թաքցվեցին հանրությունից։

Բայց, թերևս, այս հռետորաբանության ամենամտահոգիչ կողմը ոչ թե դրա ցինիզմն է, այլ դրա բացարձակ անհեթեթությունը։ Փաշինյանը խոսում է այնպես, կարծես ունի պատերազմի ժամանակը կանխատեսելու եզակի կարողություն, կարծես աշխարհաքաղաքական իրողությունները հարմարեցվում են ընտրական արդյունքներին։ Սակայն իրականությունը այլ բան է ցույց տալիս։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ընդամենը վեց օր առաջ 44-օրյա պատերազմի սկսվելուց, նա ներկայացնում էր Մատենադարանի դահլիճում իր «Հայաստան 2050» տեսլականը՝ լի մեծ հավակնություններով և իրականությունից կտրված լավատեսությամբ։ Ոչ մի բառ, ոչ մի ակնարկ, ոչ մի նշան, որ երկիրը կանգնած է լինելու ժամանակակից պատմության ամենակործանարար պատերազմներից մեկի շեմին։

Այսպիսով, հարցը մնում է․ եթե նա չէր կարող կանխատեսել պատերազմը, որը սկսվելու էր մի քանի օր անց, ապա ինչի՞ հիման վրա է այժմ փորձում պատերազմ կանխագուշակել աշնանը։

Պատերազմի այս շարունակական հիշեցումները ավելի շատ խոսում են ոչ թե Հայաստանի առջև կանգնած վտանգների, այլ այդ հայտարարությունները հնչեցնող անձի անկարողությունների ու ձախողումների մասին։ Դրանք արտացոլում են ոչ թե ռազմավարական ընկալում, այլ քաղաքական անմեղսունակություն, ոչ թե առաջնորդություն, այլ իմպրովիզացիա։ Եվ գուցե ամենից խոսունն այն է, որ այս մոտեցումը թերագնահատում է հենց այն մարդկանց, որոնց փորձում է ազդել՝ ենթադրելով, որ նրանք կմոռանան կամ կանտեսեն այն, ինչ արդեն ապրել են։ Սա, թերևս, ամենավառ ապացույցն է, թե որքան է նա կտրված իրականությունից։

Վարդան Օսկանյան, ՀՀ նախկին արտգործնախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն. Գևորգ Գրիգորյան

Հաջորդ գրառումը

Ժողովրդին ընտրատեղամասեր ես տանում հարևան պետության պահանջը կատարելու համար, բայց ավելի ընդունելի է այդպես, քան ասել, որ ներքին բարեփոխումներ ես անում և այլ հեքիաթներ. Թաթուլ Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

КГБ-ի պադվալը Փաշինյանի ամոթն է, բայց նա շատ լավ տեղավորվել է КГБ-ի կոստյումի մեջ. Էդմոն Մարուքյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Նորություններ

Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու, որ ԱԱԾ-ից թղթեր են դուրս եկել. Կարպիս Փաշոյան

26/05/2026
Նորություններ

«КГБ-ի պադվալ»-ը պետք է փակվի, բայց քիչ չի՝ մեր «ժողովրդավարության բաստիոն» իշխանությունները չեն փակել՝ լցրել են քաղբանտարկյալներով. Մարուքյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Ժողովրդին ընտրատեղամասեր ես տանում հարևան պետության պահանջը կատարելու համար, բայց ավելի ընդունելի է այդպես, քան ասել, որ ներքին բարեփոխումներ ես անում և այլ հեքիաթներ. Թաթուլ Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական