Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Հայաստանը վերապրի, հազար տարի հետո էլ Երևանում կլինի Պապ թագավորի անունը կրող փողոց, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի անունով փողոց. Արմեն Այվազյան

24/06/2026
- Նորություններ

Խունտայի հակահայ պարագլուխները պատահաբար մի ճիշտ որոշում են կայացրել․ Երևանում Ամիրյան փողոցը վերանվանել են Պապ թագավորի անունով։ Հայոց պատմության իրենց կեղծ և հնարովի պատկերացումներում նրանք, հավանաբար, Փաշինյանին համարում են Պապ թագավորի մերօրյա մարմնավորումը։

Իրականում, սակայն, Պապ թագավորը Փաշինյանի քաղաքական հակապոդն է, նրա գաղափարական լիակատար հակապատկերը։ Դա հասկանալու համար բավական է հիշել ընդամենը մի քանի պատմական զուգահեռ։

Բարդագույն արտաքին և ներքին պայմաններում Պապ թագավորը բարձրացրեց Մեծ Հայքի թագավորության անկախության դրոշը և անձնուրացաբար պայքարեց նրա ազատագրման, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման համար։ Փաշինյանը, ընդհակառակը, բարձրացրել է կապիտուլյացիայի դրոշը և պայքարում է արդեն բուն Հայաստանի գաղափարի, նրա պատմության ու հազարամյա խորհրդանիշների դեմ՝ որդեգրելով հայասպան թշնամիների խոսույթն ու գաղափարախոսությունը։

Պապի օրոք Հայաստանը լիովին ազատագրվեց, մինչդեռ Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանը ենթարկվեց բռնազավթման ու մասնատման, իսկ հայոց Արցախ աշխարհը ամբողջությամբ հայաթափվեց և դարձավ ցեղասպանական քաղաքականության զոհ։

Պապ թագավորի օրոք Հայոց բանակի նոսրացած շարքերը վերականգնվեցին․ նրա թվաքանակը քառապատկվեց կամ հնգապատկվեց՝ հասնելով նախկին՝ 100–120-հազարանոց ուժին։ Փաշինյանի օրոք, ընդհակառակը, հայկական բանակի թվաքանակը դիտավորյալ կերպով զգալիորեն կրճատվել է։

Հայաստանի ազատագրման գործի շուրջ Պապ թագավորը համախմբեց հայրենասեր նախարարներին և իր ժամանակի լավագույն զորավարներին՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Նա սերտորեն համագործակցեց նաև Մեծն Ներսես կաթողիկոսի և հայոց ազդեցիկ նախարարների հետ։ Փաշինյանը, հակառակ դրան, պետական համակարգը լցրել է անհայրենիք ու անսկզբունք անձանցով, առաջ է մղել անարժաններին և հեռացրել արժանավորներին։

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Պապը կարճ ժամանակում հասավ բացառիկ արդյունքների։ Անշուշտ, նա ևս սխալներ թույլ տվեց, սակայն դրանք անխուսափելի էին և չեն բնորոշում նրա պատմական կերպարը։

Կարճ ասած՝ Երևանի կենտրոնում Պապ թագավորի անունը կրող փողոց ունենալը հաճելի անակնկալ է և մեծ պատիվ բոլորիս համար։ Ցանկալի կլիներ, որ Հայաստանի մայրաքաղաքում և մյուս քաղաքներում այլ փողոցներ ևս անվանակոչվեին մեր նշանավոր թագավորների ու սպարապետների անուններով, որոնք, առանց բացառության, առաջնորդվել են ազգային և պետական շահերով, եղել հայրենասեր և ազգասեր գործիչներ։

Պապ թագավորն ո՜ւր, Փաշինյանն ու նրա քպականներն ո՜ւր։ Եթե Հայաստանը վերապրի, հազար տարի հետո էլ Երևանում կլինի Պապ թագավորի անունը կրող փողոց, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի անունով փողոց։

Հ.գ.

Պապ թագավորի անձնական կյանքի մասին որոշ պատմական հաղորդումներ արժանահավատ չեն, թեկուզ միայն դրանց ակնհայտ առասպելական բնույթի պատճառով։ Օրինակ՝ այն պատմությունը, ըստ որի «մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել էին բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին», ավելի շատ հեքիաթային ավանդության տպավորություն է թողնում, քան պատմական փաստի։ Պապը պետական գործիչ էր, և նրան գնահատելիս պետք է առաջնորդվել նրա գործերով ու պատմական վաստակով, այլ ոչ թե նրա անձնական կյանքի մասին չստուգվող լուրերով ու բամբասանքներով։

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր

Նախորդ գրառումը

Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

Հաջորդ գրառումը

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026
Նորություններ

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026
Մշակութային

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

Լրահոս

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական