Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Եթե Իսրայելը համարձակվի գործողություններ իրականացնել Թուրքիայում, դրա համար թանկ կվճարի

«Եթե Իսրայելը համարձակվի քայլեր ձեռնարկել Թուրքիայում (օպերացիա), ապա թանկ կվճարի դրա համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե Իսրայելի հետախուզական ծառայությունները Թուրքիայում գործողություն են իրականացնում ՀԱՄԱՍ-ի անդամների դեմ։

«Նրանք մեզ լավ չեն ճանաչում, Թուրքիան հետախուզության ոլորտում աշխարհում իրեն հավասարը չունի, մենք երեկ ստեղծված պետություն չենք»,- նշել է Էրդողանը։